«Վերջացավ». Նիկոլի հեգնական տոնով արձագանքը իր աջակցին, երբ նա պահանջեց Քոչարյանին ձերբակալել. ևս մեկ փնթի կազմակերպված բեմականացում. VIDEO
Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրիում էր։ Նրան այտեղ այնքան էլ գրկաբաց չեն դիմավորել, ինչպես փորձում են ներկայացնել իրենցքայլական իշխանավորները։
Որոշ հավաստի տեղեկություններով՝ նշված երկու մարզպետարանների առջև խնդիր է դրված եղել կոնկրետ ժամին մայրուղու վրա տանել 25-30 մարդ, որոնք, իբր, սեփական նախաձեռնությամբ էին դուրս եկել փողոց՝ դիմավորելու Փաշինյանին:
Hraparak.am-ի փոխանցմամբ էլ՝ Գյումրիից Երևան ճանապարհին Փաշինյանի ավտոշարասյունը կանգնեցող-ողջունողներին, հատկապես Թալինի հատվածում, կազմակերպել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, աշնակցի Ժորա Սափեյանը։
Ըստ ամենայնի` քաղաքացիների ընտրությունը անհաջող է եղել։ Նրանց մի քանիսը ոչ սթափ վիճակում է եղել։ Իսկ որոշները էլ, անկախ իրենց կամքից, բացահայտվել են և խոստովանել, որ իրենց խոստացել են գումար` Փաշինյանին դիմավորելու համար։ Այդպես համացանցում հայտնվեց հեռախոսազրույցի մի ձայնագրություն։
Նիկոլի աջակիցներից մեկն էլ անհաջող տոնով արտասանեց։ Երևի դա էր պատճառը, որ նրա կոչին, թե «Քոչարյան ձերբակալել», Փաշինյանը հեգնական տոնով արձագանքեց` «վերջացավ»...
Այլ կերպ ասած, ինչպես և նախորդ մարզեր կատարած այցերի ժամանակ` Նիկոլի հանդիպումը քաղաքացիների հետ բեմականացվում է։ Ընդ որում, ինչպես ավելի վաղ նկատել ենք, դա արվում է փնթի ձևով։