Երևանը՝ կաթվածահար վիճակում. Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան փողոցը դարձել է ոչ երթևեկելի (լուսանկարներ)
Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան փողոցն առավոտյան 09:30-ի դրությամբ ամբողջությամբ դարձել է ոչ երթևեկելի մի քանի տեղ շղթայական վթարների պատճառով: «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ փետրվարի 18-ի վաղ առավոտյան տեղացած ձյան պատճառով, թեք իջնող ճանապարհին ստեղծվել է անանցանելի իրավիճակ: