Վերահաշվարկի արդյունքում «այո» քվեաթերթիկների թիվն ավելացել է, իսկ «ոչ»-ինը` նվազել
2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա բոլոր 11 ընտրատարածքային հանձնաժողովներում այսօր առավոտյան 9.00-ից մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները:
Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ այսօր իրականացված թվով 19 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկած քվեաթերթիկների թիվն ավելացել է 4-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 31-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 27-ով: