Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Վազող տողեր

Սերժ Սարգսյանից ներողություն պիտի խնդրեն Լևոն Տեր-Պետրոսյանի «ձագերը», որոնք տարիների ընթացքում վերածվեցին «աբիժնիկների սեկտայի»․ Մինասյան

Հայաստանը երկու օր շունչը պահած լսում էր Սերժ Սարգսյանի հարցազրույցը։
Ճակատագրի հեգնանք է, որ մարդուն, ով 10 տարի իշխանության էր և անընդմեջ բոլորի աչքի առաջ էր, սկսեցին լսել պաշտոնավարումից հետո։ Հարցազրույցից հետո մտածում էի, որ չնայած ոչ հեշտ ճակատագրին, իր նկատմամբ բացահայտ անշնորհակալ վերաբերմունքին, Սերժ Սարգսյանը շարունակում է որպես մարդ լինել բարի, որպես գործիչ՝ հավասարակշռված և առանց որևէ ագրեսիայի ու հիշաչարության, փորձում է ծառայել հայրենիքին։ Այս պահվածքը ամաչեցնում է, թարմացնում հիշողությունը և ստիպում ներողություն խնդրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ես մեկ անգամ իրենից ներողություն խնդրել եմ՝ 2018-ին։ Ես ասել եմ, որ չնայած շարունակում եմ իր որոշումների մի մասի հետ համաձայն չլինել, բայց ներողություն եմ խնդրում, որ հեռացա՝ իրեն թողնելով մենակ։

Երեք տարի անց հետադարձ հայացք նետելով՝ ուզում եմ ներողությունս խնդրել հրապարակային։

2012թ.-ին ես գնացի իմ ճակատագրի հետևից, որպեսզի կայանամ, որպես անհատ, որպես դիվանագետ ու նաև վերանայի Հայաստանի ներքաղաքական կյանքից, որի հետ ունեի սկզբունքային անհամաձայնություններ։ Հաջողվեց ինձ դա, առաջին մասով՝ այո, երկրորդ մասով՝ ոչ։ Ես հիմա եմ հասկանում, ինչ էր ուզում Սերժ Սարգսյանը. նա պաշտպանում էր պետությունը և որքան էլ տարօրինակ հնչի, այդ թվում՝ սեփական ժողովրդից։ Երևի թե սա է պատճառը, որ նա մնաց մենակ։

Գրածս ամենևին էլ չի նշանակում, թե Սերժ Սարգսյանն անթերի է, իսկ իր կառավարման տարիները՝ հեքիաթային։ Այսօրվա վիճակի մեղավորներից է նաև ինքը, բայց երեք տարի համադրելով փաստերը՝ հասկանում ես, որ մեծ հաշվով ինքը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալվեցինք։

Իսկ բանական մարդը պետք է նորողություն խնդրի իր սխալների համար։
Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք շատերը։ Իր կուսակիցները, որոնք երկրի կառավարման ժամանակ ամբողջ պատասխանատվությունը դրեցին մեկ մարդու վրա, շատ անգամ չհամարձակվեցին լինել անկեղծ, չխախտել կուսակցական ունիսոնը, ադեկվատության փոխարեն ընտրեցին հնազանդությունը, ճշմարտախոսության փոխարեն՝ ջայլամությունը։ Բայց հանուն արդարության պետք է նշեմ, որ Հանրապետականն այս երեք տարիների ընթացքում իր քավարանով անցել է պատվով՝ ցույց տալով, որ գիտակցել է իր մեղքի բաժինը, մաքրել է իր շարքերը և իշխանական ուժից դարձել է Հայաստանի ամենամեծ, ամենակուռ ու կազմակերպված ազգային-քաղաքական ուժը։

Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք էլիտաներն ու ժողովուրդը։ Նա գուցե սխալ էր հաշվարկել կամ թերի, բայց բոլորը դուրս եկան նրա դեմ, որովհետև մտածում էին, որ Սերժ Սարգսյանին պաշտպանելը ամոթ է։ Ու որքան էլ տարօրինակ է, բայց հիմա ամենաշատը քարկոծում են նրանք, ովքեր դավաճանել են իրեն, իրենց և արդեն երկրին։ Նրանք հիմա ասում են, թե խաբվել են Նիկոլի կողմից ու դրա մեղավորը Սերժ Սարգսյանն է (ու ոչ ոք մինչև հիմա չի հարցնում, թե ինչո՞ւ է մեղավոր, եթե իրենք որոշեցին սիրել ու կուրորեն հավատալ անգրագետ ոչնչությանը)։

Սերժ Սարգսյանին քարկոծում են Ռոբերտ Քոչարյանի ներկայիս հետևորդներից ոմանք՝ փորձելով այդ աղմուկի մեջ մոռացության մատնել 2018-ի ապրիլ-մայիսին իրենց մշտական և հպարտ ներկայությունը Նիկոլի հանրահավաքներին, որտեղ որքան ուժ ունեին գոռում էին «դուխով», իսկ հիմա ակնարկում են, թե «Նիկոլը Սերժի պրոյեկտն է»։ Եվ այստեղ բնական հարց է ծագում՝ իրենց էլ էր Սերժն այնտեղ ուղարկե՞լ։

Ներողություն պիտի խնդրեն Լևոն Տեր-Պետրոսյանի «ձագերը», որոնք տարիների ընթացքում վերածվեցին «աբիժնիկների սեկտայի» և մոռացան, որ իրենց ղեկավարին ու իրենց մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը վերադարձրեց հասարակություն։

Սերժ Սարգսյանը փորձեց վերականգնել հանրային համերաշխությունը՝ տեղ տալով Վաղարշակ Հարություններից մինչև Անդրանիկ Քոչարյաններ, որոնք ընդամենը 10 տարի անց նորից ապացուցեցին իրենց պոռնկությունը և ամեն գնով իշխանություն հետույքում մնալու իրենց կյանքի ցանկությունը։ Ճի՞շտ է արել Սերժ Սարգսյանը, ըստ իս, մարդու տեսանկյունից՝ ոչ, նախագահի տեսանկյունից՝ այո։

Ներողություն են պարտք արցախցիները, որոնք երկիր պահող հպարտ ժողովրդից ընդամենը մեկ օրում վերածվեցին ստրկամիտ ժպիտով Նիկոլին ծաղիկներով դիմավորողների ու ամեն անհեթեթություն ծափահարողների, իսկ հիմա ծեծված երեխայի պես իրենց շուրջն են նայում, թե ինչպես պիտի ապրեն այս ավերակի մեջ։
Սերժ Սարգյանին ներողություն են պարտք արվեստագետներն ու շոու բիզնեսի աստղերը, որոնք իրենց ինստագրամյան, յութուբյան ու ֆեյսբուքյան հաշվիներով քարոզում էին «սեր ու հեղափոխություն»։ Իսկ այսօր նոր Հայաստանի քարոզիչները ինքնամոռաց փորձում են մաքրել իրենց վրայից Արցախի ու տղաների արյունը, արտագաղթի գարշահոտը՝ լավագույն դեպքում հայտարարելով, թե իրենք հիասթափվել են ու այլևս քաղաքականությամբ չեն զբաղվում։

Ներողություն պիտի խնդրեն ՏՏ ոլորտի տղաներն ու աղջիկները, որոնք ծրագրեր էին գրում Նիկոլի էջին ֆեյք լայքեր ավելացնելու համար, քուչի լավ տղերքը, որոնք փողոց էին փակում, հայոց պատմության ուսուցիչները, որոնք երեխաներին տանում էին հանրահավաքի, իսկ հիմա խոնավ աչքերով պատմություն են խմբագրում։

Ներողություն պիտի խնդրի այն հոգևորականը, որը եկեղեցին սարքել էր միտինգի հրապարակ, տնտեսագետները, որոնք ինքնամոռաց քարոզում էին տնտեսության թռիչքաձև աճ իսկ հիմա ահաբեկված նայում են պետական պարտքի աճին։ Ներողություն պիտի խնդրեն սփյուռքահայ պալատական կենացասածները, որոնց խնջույքների սեղանի գլխավոր թեման՝ Արցախը այլևս չկա։ Ներողություն պիտի խնդրեն անցյալ և ներկա օլիգարխները։ Բոլոր այս մարդկանց միավորում է, որ իրենք Սերժ Սարգսյանի ժամանակ ապրել են անհամեմատ ավելի լավ և իրենք իրենց ձեռքով մերժեցին իրենց կյանքը ու սարքեցին իրենց դժոխքը։ Եվ այդ դժոխքը շարունակվելու է այնքան, քանի դեռ նրանք գոնե իրենց ներսում ներողություն չեն խնդրել։

Այս ցանկն իրականում շարունակելի է։ Անշնորհակալների ու դավաճանների պակաս չկա։
Գուցե Սերժ Սարգսյանը ինչ-որ բաներ էր արել արժանանալու այդ վերաբերմունքին, վստահ նաև շատ սխալներ էլ է թույլ տվել, գուցե նաև իրեն մերժելու պատճառներ ունեիք։

Բայց ում ինչի հետ փոխեցիք։ Եվ ամենակարևոր երկու հարցը՝ ինչի՞ հասաք և ինչո՞ւ եք շարունակում ձեր սխալի հետ ապրել։

Ավելին, նույնիսկ հիմա՝ պատերազմից հետո ցավի, Նիկոլից հիասթափվածների հեկեկոցի, նիկոլականների աներես ու անպատկառ աղմուկի մեջ ոչ ոք չի կարողանում կամ չի ցանկանում նկատել մի անհերքելի ճշմարտություն. Սերժ Սարգսյանը պահում էր Հայաստանն ու Արցախը՝ լավ, վատ, բայց անվտանգ ու ապահով, բարեկեցիք, որքան կարողանում էր։

Հարգում էր յուրաքանչյուրին, հանդուրժում ամեն մեկին, ճակատագրական պահին, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրեն պահեց ժողովրդավար առաջնորդի պես, երբ հասկացավ, որ իր ժողովուրդն այլ բան է ուզում, քան ինքը՝ ի հեճուկս այն բանի որ քաջ գիտակցում էր, որ ժողովրդի ուզածը սխալ է, բայց նույնիսկ այդ դեպքում ժողովրդի կամքին դեմ չգնաց։

Այլ հարց է, որ ժողովուրդն ինքն էլ չգիտեր ինչ էր ուզում ու պետք եղավ 3 տարի, 5000 զոհ, Արցախի անկում, ինքնիշխանության կորուստ, որ համեմատության մեջ տեսնի տարբերությունը՝ մարդու և կենդանու։ Գործչի և դավաճանի։ Տղամարդու և տականքի։ Նախագահի ու վիժվածքի»։