Ապացույց եք ուզո՞ւմ, որ Շուշին հանձնվել է․ դե ստացեք․ Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Ապացույց եք ուզո՞ւմ, որ Շուշին հանձնվել է: Դե ստացեք: Տեսանյութի մեջ երևացող սև «կետերը» ադրբեջանցիներն են: Սրա մասին նախապես տեղյակ են եղել և կապիտուլյանտը և Արցախի խամաճիկը: Տեղյակ են եղել և ոչինչ չեն արել:
Չնայած լավ էլ արել են` նահանջ հրաման են տվել, որպեսզի ադրբեջանցիները հանգիստ մտնեն Շուշի, իսկ Շուշին հանձնվել է նոյեմբերի 5-ին: Նոյեմբերի 5-ից մինչև 9-ը 100-ավոր տղաներ են իրենց կյանքը տվել Շուշիի համար, մինչդեռ պաշտպանելը ավելի հեշտ էր, քան կրկին ազատագրելը:
Հ.Գ. Էս էն զորքն ա, որ առանց դժվարության հասել ա Շուշի: Էս Չանախչին անցնելու ժամանակ ա` Չանախչիից եկել են Սղնախ, Սղնախից` Քարինտակ, իսկ Քարինտակից` Շուշի: Ամբողջ ճանապարհին ինչի՞ չեք սատկացրել»,-գրել է Վարդանյանը:
Տեսանյութը՝ ստորև․