«Արսենալը» հետաքննություն է սկսել Օբամեյանգի կողմից՝ COVID-19-ի կանոնների հնարավոր խախտման շուրջ
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը հետաքննություն է սկսել թիմի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի շուրջ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ գաբոնցին ամենայն հավանականությամբ խախտել է COVID-19-ով պայմանավորված թիմի արգելափակման կանոնները։
Ակումբը այս մտքին է, քանի որ սոցցանցերում է հայտնվել տեսանյութ, որում երևում են Օբամեյանգի նոր դաջվածքի կադրերը։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ԱՊԼ-ի վերջին տուրում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։