«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարի
Հասարակություն

Պատերազմում մահին հաղթած ապագա բժիշկը. Հայկ Աղաջանյան

Արցախյան վերջին պատերազմում Հայկ Աղաջանյանի պատմությունն էլ շատերի նման թվում է անիրական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նա ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջն ու որպես պայմանագրային զինծառայող, բուժակ, մեկնել Արցախ։ Մարտական դիրքում է եղել, երբ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսվել է Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմը։ Առաջին իսկ օրվանից, առաջնագծում վիրավոր զինծառայողների մասին տեղեկությունները լսելուց հետո, ընկերների հետ շտապել է Մեխակավանի մարտական դիրքեր՝ տարհանելու և բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։

Շտապօգնության խումբը, որում նաև ապագա բուժակ Հայկ Աղաջանյանն էր, չի հասցրել տեղ հասնել։ Թշնամին թիրախավորել է նրանց, տարբեր զինատեսակներից սկսել կրակահերթեր արձակել տղաների ուղղությամբ։

«Գնում էինք դիրքեր՝ վիրավորներին օգնելու, ճանապարհին ընկանք կրակահերթի տակ։ Իջանք մեքենայից՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք շարունակել ճանապարհը։ Ժամկետային զինծառայող, դիլիջանցի Յուրի Հովսեփյանն էր շտապօգնության ավտոմեքենայի վարորդը, նա նստեց, որպեսզի մեքենան հետ բերի, այդ ժամանակ, հավանաբար, հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվեց։ Երեք ամիս էր մնացել նրա զորացրվելուն, ավա՛ղ, պատերազմը ընդհատեց նրա կյանքը։ Ադրբեջանական ուժերը պայթեցրին մեր մեքենան»,-պատերազմի առաջին ծանր օրն է վերհիշում Հայկ Աղաջանյանը։

Ծանր վիրավորվում են նաև Հայկն ու նրա ընկերը՝ Արթուրը։

«Իմ ձեռքերն էին վիրավոր, ընկերոջս՝ Արթուրի ոտքերը: Նաև ձեռքիս զարկերակն էր շատ լուրջ վնասվել։ Երեք-չորս ժամ ենք այդպես անցկացրել», - պատմում է Հայկը:

Այն, ինչ տեղի է ունեցել տղաների հետ հետո, իսկապես անհավատալի է ու հրաշքի նման։ Ռազմաճակատի թեժ վայրում գնալով փոքրացել է տղաների փրկության հնարավորությունը։ Թշնամին տանկերով առաջ է շարժվել, տարբեր զինատեսակներից շարունակել կրակը տղաների ուղղությամբ։ Չնայած դրան, նրանց հաջողվում է գլորվելով խույս տալ մինչև ատամները զինված հակառակորդից։ Հայկական բանակի հրետանին սկսել է աշխատել հակառակորդի առաջացող տանկային ստորաբաժանումների ուղղությամբ։

«Տանկերը հետ գնացին։ Մենք կապի միջոց չունեինք։ Հրաշքով ենք ողջ մնացել ՝ փրկելով մեկս մյուսի կյանքը։ Արնաքամ էի լինում, իմ ուղղությամբ ընկերս քարեր էր նետում, որ չքնեմ։ Որոշ ժամանակ անց մեր տղաներից մեկը՝ Շահեն Բաբայանը, պատահական անցնելիս տեսնում է շտապօգնության պայթեցված մեքենան, զոհված մեր ընկերոջը՝ Յուրիին, բարձր գոռում… Ապա մեզ տեղավորում է մեքենայում և հասցնում Մեխակավանի հոսպիտալ։ Առաջին բուժօգնությունից հետո մեզ տեղափոխում են Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ։ Հավանաբար, Աստված էր նրան մեզ մոտ ուղարկել»,-պատմում է պատերազմի մարտիկը։

Պատերազմի բժիշկները սկսում են պայքարի երկրորդ ճակատում կռիվ տալ՝ մահին հաղթելու համար։

«Ստեփանակերտում վիրահատությունս տևել է տասը ժամ։ Այնուհետև տեղափոխվել եմ Երևան, մեր բժիշկների արհեստավարժության ու նվիրվածության շնորհիվ հրաշքով փրկվել է ձախ ձեռքս, որը նախատեսվում էր անդամահատել» ,-ավագ գործընկերներով հպարտանում է ապագա բժիշկը։ Մարտական ընկերների հետ ամեն օր է հանդիպում, հավաստիացնում, որ մշտապես հիշելու ու այդպես ապրեցնելու է նաև մարտի դաշտում կորցրած ընկերոջը՝ Յուրիին։

«Անկեղծորեն խոստովանում եմ, որ շատ կցանկանայի պատերազմի ամբողջ ընաթցքում այնտեղ լինել, ընկերներիս կողքին, օգնել նրանց, ցավոք, չհասցրի օգտակար լինել իմ գործով»,-նշում է Հայկ Աղաջանյանը։

Ապագայի շատ հարցեր, գուցե, դեռ անորոշ են, բայց հետագա ծրագրերից հստակ է մեկը՝ հասարակական գործունեություն է սկսելու՝ օգնելու լիարժեք ոտքի կանգնեցնել պատերազմում առողջությունը կորցրած զինծառայողներին, աջակցելու հայրենիքը կյանքով պաշտպանած ընկերների ընտանիքներին։

«Որպես բժիշկ էի գնացել, գիտեի իմ առաքելությունը որն է, այնտեղ ինչ պետք է անեի, վճռական գնում էի վիրավոր ընկերներիս օգնելու։ Տղաների մարտական ոգին, տրամադրությունը շատ բարձր էր։ Հավերժ հիշատակ զոհված ընկերներիս, արագ ապաքինում վիրավոր ընկերներիս։ Մեր պայքարը կյանքի համար էր, կշարունակենք հաղթանակները նաև թիկունքում», -վստահեցնում է ԵՊԲՀ մեծ ընտանիքից ճակատ մեկնած ապագա բժիշկ Հայկ Աղաջանյանը»։