Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ոստիկանությունը կորցրել է հիշողությունը և անցել սպառնալիքների. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայրենի ոստիկանությունը նո­րից կորցրել է իրականության զգացողությունն ու պատմական հիշողությունը: Վահե Ղազարյանին ու նրա ղեկավարած կառույցին թվում է, թե իրենցից առաջ կյանք չի եղել, ցույցեր չեն եղել, ոստիկա­նություն՝ ևս:

Երեկ ոստիկանությունը մի հա­ղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է՝ տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողնե­րին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին: Ապա նրբորեն սպառնում են. «Հայտնում ենք, որ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրա­վունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն Չնախա­տեսված ՀՀ քրեական օրենսգրքի 143- րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտե­լը) հատկանիշներով, և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխա­տավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որո­շակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդպիսի ձեռնարկնե­րից, իսկ քաղաքացիները, որոնք բախվել են նման երևույթի, կարող են դիմել ոստիկանություն կամ զանգա­հարել 1-02 հեռախոսահամարով»:

Փաստորեն, ոստիկանությունը մոռացել է 2018 թվականի «հեղափո­խություն» կոչված իրադարձություննե­րը, թե ինչպես էին բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններից, իրենց իսկ ղեկավարների ցուցումով կամ պարտադրանքով, աշխատողնե­րը խմբերով իջնում հրապարակ՝ «Սերժին մերժելու»:

Մասնավորա­պես, այդ օրերին տեղեկություններ տարածվեցին, որ աշխատանքային ժամերին, օրը ցերեկով, ընդդեմ Սերժ Մարզպանի իշխանության կազմա­կերպված ցույցերին մասնակցելու էին գալիս «Տաշիր գրուպի», ՀԷՑ-ի, Կարեն Կարապետյանի ազդեցության տակ գործող «Գազպրոմ Արմենիայի», Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» և այլ հայտնի ու անհայտ դեմքերին պատկանող ընկերությունների աշխա­տակիցներ: Այս ամենը, բնականաբար, տեսնում էր ոստիկանությունն ու որևէ քայլ չէր ձեռնարկում: Ավելին՝ նույն այդ ցույցերին ակտիվ մասնակցում էին դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները՝ խմբերով-շարվեշարան միանալով հեղափոխականնե­րի ակցիաներին, չնայած օրենքն արգելում է կրթօջախները քաղաքականացնելը և անչափահասնե­րին էլ ներգրավելը:

Իսկ պետական մարմինների՝ նախարարություննե­րի աշխատողներն առհասարակ մեկուկես ամիս չէին աշխատում: Ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները, կառավարությունը՝ զրո արձագանք: Այն ժամանակ, ի դեպ, Արցախը չէին հանձնել դեռ, 5 հազար և ավելի զոհ ու վիրավոր էլ չէինք տվել, Սյունիքն էլ վտանգված չէր, ընդամենը Սերժին էին մերժում, որ բերեին Նիկոլին: Հիմա իրենց բերած Նիկոլը հայրե­նիքը դրել է վտանգի տակ, ու հայրենի ոստիկանությունն օրենքով սպառնում է՝ հանկարծ չհամարձակվեք աշխա­տանքից դուրս գալ և մասնակցել միտինգի՝ հանուն հայրենիքի: Ինչ տարբերություն, ոստիկանությունն այն ժամանակ էլ էր ոստիկանություն, ուղղակի այն ժամանակ ոստիկանա­պետը Վովա Գասպարյանն էր, հիմա՝ Վահե Ղազարյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: