Սերժ Սարգսյանի հարցազրույցում ամենակարևորը ԼՂ հարցն էր. բաներ կային, որ ես էլ չէի իմանում, իմացա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի հարցազրույցում ինձ համար ամենակարեւոր հատվածը ղարաբաղյան հարցի բանակցություններին էին. ինչ-որ բաներ կար, որ ես էլ չէի իմանում, իմացա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: