Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. մանկավարժ
Մանկավարժ Մանուշակ Ստեփանյանը մտահոգ է այսօրվա ու վաղվա սերնդի համար: Նա համոզված է, որ հայ ժողովուրդն ուժեղ է, երբ միասին է:
«Այսօրվա իրավիճակից ելնելով՝ շատ մտահոգ եմ իմ այսօրվա և վաղվա սերնդի համար: Ոչ մի քաղաքական ուժի չեմ հարում, ոչ մի կուսակցության չեմ ենթարկվում, իմ ուժն ու իմ միասնությունը իմ հայն ու Հայաստանն է:
Որպեսզի ունենանք ապահով և ծաղկած Հայաստան իմ սերնդի համար՝ փետրվարի 20-ին ժամը 15:00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում»,- ասում է Մանուշակ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ժամը 15:00-ին Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն է կայանալու: