Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Ոչ թե ձվով, այլ աթարով պետք է խփեին, ձուն ոչ թե այդ անձի, այլ վարչապետի ուղղությամբ է շպրտվել. Գևորգ Պետրոսյանը՝ Գյումրիում կատարվածի մասին

Սա, բնականաբար, վարչապետի աթոռին ձուլված, սոսնձված անձի կողմից կազմակերպված հավաք էր, որովհետև որևէ մեկը կարոտ չէ նրա դեմքին. պատերազմի զոհերի մի մեծ մաս գյումրեցիներ են: Ես չեմ հավատում, որ որևէ գյումրեցի ինքնաբուխ կգնար հաջակցություն վարչապետի հանրահավաքին: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Գյումրիում երեկ տեղի ունեցած հանրահավաքին:

«Ես զարմանում եմ գյումրեցիների վրա, որ նրանք իրենց ճաշակը շատ են փչացրել. նրանք պետք է ոչ թե ձվով խփեին, այլ, ասենք աթարով: Ձուն գոնե մեկը կուտեր՝ սովը կհագեցներ: Այդ ձուն, որ շպրտվել է, բնական է, շպտրվել է այլ անձի վրա, բայց մենք պետք է հասկանանք, որ ձուն իրականում շպրտվել է վարչապետի ուղղությամբ, նրա կերպարի ուղղությամբ: Նա դրան է արժանի: Ասել եմ ու կրկնում եմ՝ այդպիսի ակցիաները վարչապետի կողմից հատուկ մտածված են՝ քաղաքացիական պատերազմ հրահրելու համար: Ինքը Գյումրիից սկսեց իր քայլարշավը, հիմա էլ ուզում է սկսել քաղաքացիական պատերազմը»,- նշեց Պետրոսյանը:

Պատգամավորը կոչով դիմեց մեր համերկրացիներին՝ կուլ չտալ վարչապետի նետած խայծը, և հասկանալ, որ վարչապետի միակ փրկօղակը մնացել ժողովրդի մեջ իրարանցում հարուցելը, իրար նկատմամբ ձևավորված թշնամանքը մինչև վերջ խորացնելը, որպեսզի ինքն այդ թշնամանքից օգտվելով՝ կազմակերպի, հրահի քաղաքացիական պատերազմ և դրանից հետո էլ այդ հիմքով երկարաձգի իր ապիկար իշխանությունը:

«Եթե ինքը մերժվում է Սյունիքում, մերժվում է Արցախում, ի՞նչ ողջամիտ երաշխիք պիտի ունենա, որ չի մերժվի Գյումրիում՝ հաշվի առնելով գյումրեցիների թասիբը, մեծաքանակ մարդկային կորուստները, որ կրեցինք այս խայտառակ պատերազմում»,- ասաց նա:

Ըստ Պետրոսյանի՝ Փաշինյանն ամեն ինչ անում է իշխանությունը երկարաձգելու համար և այդ ճանապարհին պատրաստ է ամեն ինչի վրայով քայլել, միայն թե մեկ օր ավել պաշտպանի իր իշխանությունը, որովհետև նա հասկանում է, որ իր պաշտոնանկությունից մեկ ժամ հետո պետությունը թակելու է իր տան դուռը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու են մարդիկ մասնակցում Փաշինյանի աջակիցների հանրահավաքին, պատգամավորը պատասխանեց, որ չի կարծում, թե մարդիկ ինքնակամ են մասնակցել դրան:

«Ես վստահաբար կարող եմ ասել, որ ներգրավված են եղել տարածքային կառավարման՝ Շիրակի մարզպետարանի և ՏԻՄ՝ Գյումրիի քաղաքապետարանի, հարակից գյուղերի համայնքապետարանների աշխատակիցները, ուսումնական հաստատությունների աշխատակիցները՝ իրենց աշխատանքը չկորցնելու համար: Եթե Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման սկզբում ավելորդ չհամարեց Հանրապետության հրապարակից հաթաթա տալ, ասելով՝ ո՞ր դատավորը կարա ինձ չենթարկվի, ապա նա ինչո՞ւ պետք է զլանա իրեն ենթարկել, ասենք, ՏԻՄ աշխատողներին: Այսինքն՝ ինքն է կարգադրել ամեն կերպ ապահովել մարդկանց քանակ, ցույց տալ, որ ինքը դեռ աջակցություն է վայելում, բայց իրականում նրան ոչ մեկ չի աջակցում: Ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր գնացել են այդ հավաքին, գնացել են հարկադրանքի, վախեցնելու, շանտաժի ազդեցությամբ»,- ասաց նա:

Պետրոսյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է չափանիշ ընտրի այն, թե ի՞նչ է արել Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Արցախի համար:

«Նա՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, գուցե ավելին է արել, քան որպես գործող վարչապետ: Նա ոչ մի դրական արդյունք չունի արձանագրած մեր երկրի համար՝ սոցիալական, առողջապահական խնդիրները լուծված չեն, արտագաղթն աճել է, մարդիկ աղքատության ճիրաններում են ապրում: Փաշինյանը թող գնա Սյունիք՝ սահմանամերձ գյուղերը, որտեղ օրեր առաջ կրակոցներ են հնչել թշնամու կողմից և այժմ էլ գյուղացիներին նորից պահանջ է ներկայացվում տարածքներ լքելու: Նա այսօր իրավունք չունի սահմանից այսկողմ գալու, այդ Գերագույն հրամանատար կոչեցյալը, այդ խայտառակությունն ինչո՞ւ չի գնում, նա Գերագույն հրամանատարի խայտառակ կերպար է: Ո՞վ պիտի գնա սահման, թող ինքը հայտարարի համապետական հավաք, մենք էլ գնանք սահման, ամեն մեկն իր հնարավորության չափով, ինչով կարող ենք, պետության անվտանգությանն օգտակար լինենք, ոչ թե մտնի իր առանձնաբունը»:

Պետրոսյանն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելուն՝ ընդգծելով, որ նա հանրային աջակցություն չի վայելում. «Նա անձնական շահն այնքան գերադասող մարդ է, որ եթե վստահ լիներ, որ արտահերթ ընտրություններում կհաղթի, անպայման այդ ընտրությունները կիրագործեր, բայց նա, վախենալով մի քանի օր առաջ տարբեր հայտնի մարդկանց հնչեցրած ելույթներից և հանրային աջակցության բացակայությունից, որովհետև ինքը շատ վախկոտ մարդ է, մեկ օրում որոշեց, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա: Բա, ա՛յ տղա, որ տևական ժամանակ հայտարարում էիր, որ դա ժողովրդական պահանջ է, այսինքն, ի՞նչ է, ժողովրդին ծաղրո՞ւմ էիր: Մի քանի ամիս հայտարարում ես, որ հանրային պահանջ է, հետո քո քայլածներով հավաքվում եք ու մի գիշերում որոշում եք կայացնում, որ հանրային պահանջ չկա: Սա ծաղրուծանակ է պետության կառավարման, պետականության, հպարտ քաղաքացիների նկատմամբ, դրանից հետո հպարտ քաղաքացիները թող որոշեն՝ վստահե՞ն Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ: Նիկոլ Փաշինյանը մահացել է, պարզապես թաղման օրը հայտնի չէ»,- եզրափակեց Պետրոսյանը: 

Զրուցեց՝ Աստղիկ Հովհաննիսյանը