«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է պաշտոնանկ արվել
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է պաշտոնանկ արվել։ Այս մասին հայտնում են անգլիական մի շարք սպորտային պարբերականներ։
Ակումբի ղեկավարությունը դժգոհ է վերջին շրջանում թիմի գրանցած արդյունքներից։ Նշվում է, որ Մոուրինյոյին կարող է փոխարինել Բրենդան Ռոջերսը։
Ընդգծենք, որ լոնդոնյան թիմի ֆուտբոլիստ Հրի Քեյնը աջակցում է պորտուգալացի մասնագետին։