Ադրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Վազող տողեր

Զինծառայող Արթուր Աջամյանի սպանության դեպքի վայրը փոխվել է. վկաների ցուցմունքներն էլ հակասում են իրար. փաստաբան

Երկու տարի առաջ դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայող Արթուր Աջամյանի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դեռեւս կասկածյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Աջամյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանն ասաց, որ դժգոհ է քննչական գործողությունների արդյունքից, եւ դեռեւս Արցախյան պատերազմից առաջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

«Քանի որ քրեական գործով մի շարք խախտումներ էի նկատել կապված դեպքի վայրի փոփոխությունների հետ, Աջամյանի գլխին կրակոց էր արձակվել, բայց գնդակը մինչեւ օրս հայտնի չէ՝ որտեղ է, որոնց մասով անհրաժեշտ էր հարուցել քրեական գործ։ Քննիչն էլ այդ հանգամանքներն անտեսում էր։ Այդ առնչությամբ էլ ես քննիչին նաեւ բացարկ էի հայտնել։ Պատերազմի ընթացքում արդեն իմ ներկայացրած հաղորդումն ուղարկվել էր զինվորական դատախազություն, այնուհետեւ վարույթն իրականացնող մարմնին։ Այդ քննությունը ձգձգվում էր, իսկ քննիչը մնաց նույնը, այսինքն՝ բացարկը մերժվեց»,- նշեց նա։

Սարգսյանն ասաց, որ նշանակվել են նոր փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական։

«Աջամյանի եղունգների տակ հայտնաբերվել են արնանման եւ մաշկի հետքեր, որոնք ստացված փորձաքննության եզրակացության համաձայն՝ կարող էին պատկանել թե՛ Աջամյանին, թե՛ դիրքի ավագին, իսկ վիրավորում ստացած Դավիթ Մելիքբեկյանին պատկանելիության հարցը բացառվել է։ Պարզվում է, որ Աջամյանի եղունգների տակ հայտնաբերվել են մաշկի հետքեր, արյան հետքեր եւ հագուստի մանրաթելեր։ Գենետիկական փորձաքննության են ենթարկվել եւ բացառվել են, որ դրանք պատկանեն Դավիթ Մելիքբեկյանին։ Այդ հետքերը կարող են պատկանել ե՛ւ դիրքի ավագին, ե՛ւ Աջամյանին։ Փաստերով կարող են ասել, որ դիրքի ավագին ճանկռել է Արթուր Աջամյանը»,- ասաց փաստաբանը եւ հավելեց՝ ստացվում է, որ նրանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն։

Ըստ Սարգսյանի՝ վարույթն իրականացնող մարմինն այս դեպքում դիրքի ավագին որպես կասկածյալ պետք է հարցաքններ. «Քննիչն այս պահին Արցախում է, քննչական գործողությունները շարունակվում են»։

Նա նշեց, որ Աջամյանի եղունգների փորձաքննության արդյունքներն արդեն երկու ամիս է՝ ստացվել է, սակայն քննչական գործողություն չի իրականացվում։

Անդրադառնալով դեպքի վայրի փոփոխմանը՝ Սարգսյանը պատմեց. «Աջամյանի զենքը դրված է եղել իր վրա, ինքն էլ գտնվել է սանիտարական մեքենայի մեջ։ Երբ իրեն հայտնաբերել են, մահացած է եղել։ Պետք է իրեն ձեռք չտային, ինքնաձիգի վրա էլ մի քանի տեսակի մատնահետքեր կան։ Մինչեւ իրավապահ մարմինների ժամանելը Աջամյանին տեղափոխել են սանիտարական մեքենայի մեջ, զենքն էլ դրել են իր վրա։ Արդեն անհայտ է, թե որտեղ է կրակված փամփուշտը։ Ես ներկաների ցուցմունքների մեջ հակասություն եմ տեսնում, հիմնականում ժխտողական ցուցմունքներ են։ Այսինքն՝ վկաները փորձում են թաքցնել տեղի ունեցածը»։

Նա ասաց, որ սպասելու է քննչական գործողությունների ավարտին, եթե կրկին որեւիցե արդյունք չեղավ, դատական կարգով կվիճարկելի վարույթն իրականացնող մարմնի անգործությունը։

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Աջամյանի հարազատները բողոքի ակցիա էին իրականացրել Ազգային ժողովի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին։