Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինի
Տնտեսություն

Արարատի մարզում ձկնաբուծության ոլորտի խախտումներ են արձանագրվել

Դատախազության ուսումնասիրությունների արդյունքում Արարատի մարզում ձկնաբուծության ոլորտի խախտումները վերացնելու և քրեաիրավական գնահատականներ տալու գործընթաց է իրականացվում։ 

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2020թ. ընթացքում Արարատի մարզի դատախազությունն ընդգրկուն աշխատանք է կատարել պետական շահերի պաշտպանության ոլորտում: Ուսումնասիրություններ են կատարվել մարզի տարածքում հեռահաղորդակցության կայաններով ծանրաբեռնված հողատարածքների վարձակալության, համայնքներում իրականացված ինքնակամ շինարարությունների, ինչպես նաև ձկնաբուծարանների գործունեության օրինականության ոլորտներում:

Գործուն քայլեր են ձեռնարկվել հատկապես ձկնաբուծության ոլորտում արձանագրված խախտումների վերացման, դրանց քրեաիրավական գնահատականներ տալու, ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների շինությունների, տարածքների օրիանականացման ուղղությամբ:

Մասնավորապես, մարզի տարածքում կառուցված և գործող ինքնակամ ձկնաբուծարանների ոլորտի ուսումնասիրության շրջանակներում հարցումներ են կատարվել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, իրենց համայնքների տարածքներում ձկնաբուծական տնտեսություններ ունեցող 12 ՏԻՄ-եր: Մարզի դատախազությունում կազմակերպվել է ձկնաբուծությամբ զբաղվող 45 տնտեսվարողների ներկայացուցիչների ընդունելություն:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի 12 համայնքների տարածքում առկա գործող և չգործող 131 ձկնաբուծարաններից 41-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են ինքնակամ շինություններ կամ իրենց տարածքներում ունեն այդպիսիք: Խախտումներ են արձանագրվել Արարատի մարզի 4 համայնքների ներկա և նախկին ղեկավարների կողմից հողօգտագործման և հողերի պահպանման բնագավառներում։

Ուսումնասիրության և նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Սիս համայնքից վարձակալած 11,32 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի վրա ՍՊԸ-ի կողմից կառուցվել է 5 հա ամբողջությամբ ինքնակամ՝ քարաբետոնե ձկնաբուծական՝ կազմված լճակներից և այլ ինքնակամ շինություններից: Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո Արարատի մարզի դատախազի կողմից նախազգուշացում է ուղարկվել Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավարին՝ վարձակալության պայմանագիրը օրենքով սահմանված կարգով լուծելու կամ սահմանված կարգով ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու ուղղությամբ:

Դրա հիման վրա Սիսի համայնքապետարանում կազմակերպված հանդիպման արդյունքներով համայնքի ղեկավարի որոշմամբ ինքնակամ կառույցներն օրինականացվել են և ճանաչվել համայնքային սեփականություն, ապա իրականացվել է նշված կառույցները և դրանց սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 10,75876 հա հողատարածքի ուղղակի գնման գործընթաց, որի շրջանակներում համայնքի հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր շուրջ 111 մլն ՀՀ դրամ։

Ուսումնասիրության ընթացքում տարված բացատրական աշխատանքների արդյունքում նաև Սիս համայնքի տարածքում գտնվող մեկ այլ՝ 25 հա գյուղատնտեսական նշանակությամբ արոտավայրի վրա ամբողջությամբ ինքնակամ կառուցված 2500քմ մակերեսով քարաբետոնե ձկնաբուծարանն օրինականացնելու ուղղությամբ կազմվել են համապատասխան սխեմաներ, որոնք ներկայացվել են իրավասու մարմիններին՝ ձկնաբուծարանն օրինականացնելու համար։ Օրինականացվելու դեպքում Սիս համայնքի բյուջե կարող է վճարվել ավելի քան 15.000.000 ՀՀ դրամ գումար։

Ուսումնասիրության արդյունքներով մարզի մի քանի համայնքների մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների վերաբերյալ պաշտոնատար համապատասխան անձանց կողմից հողերի վերահսոկղության և պահպանման ոլորտում առերևույթ լիազորությունների չարաշահման հանգամանքները լրիվ, օբյետիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքին իրավական գնահատական տալու նպատակով Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական հսկողության ներքո քննվում են մի քանի քրեական գործեր: