Բրիտանացի կինը 1 տարում նիհարել է 70 կիլոգրամ, երբ տեսել է իր հարսանեկան լուսանկարները
Բրիտանուհին մեկ տարվա ընթացքում նիհարել է 70 կիլոգրամ իր հարսանիքի լուսանկարները տեսնելուց հետո։ Այս պատմությունը նա պատմել է Stokesentinel- ին:
36-ամյա Լինդսի Փիրսոն-Դեվիսի խոսքով՝ նա որոշել է նիհարել 2019-ի վերջին՝ իր հարսանիքից հետո: Մոտ 150 կիլոգրամ քաշ ունեցող կինը արտասվել է, երբ տեսել է իրեն հարսանեկան լուսանկարներում, նրա մոտ ախտորոշվել է նաև շաքարախտ և ձվարանի հիվանդություն։
Կինը սկսել է քրտնաջան աշխատել և արդյունքում նա այժմ կշռում է 80 կիլոգրամ։
Բրիտանուհին նշել է, որ նպատակասլացության ու աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել ցանկացած արդյունքի։