Հայտնի է դարձել Լարի Քինգի կտակի բովանդակությունը
«People» ամերիկյան ամսագրի տրամադրության տակ է հայտնվել հեռուստահաղորդավար Լարի Քինգի ձեռագիր կտակը: Փաստաթուղթը թվագրվում է 2019 թվականի հոկտեմբերի 17-ին։
Այն կազմվել է երկու ամիս անց, երբ լրագրողը ամուսնալուծության դիմեց իր յոթերորդ կնոջից՝ Շոն Սաութվիքից: Քինգը ցանկանում էր, որ իր ունեցվածքը, որը գնահատվում էր երկու միլիոն դոլար, հավասարապես բաժանվեր երեխաների միջև։
Քինգը մահացավ այս տարվա հունվարի 23-ին Լոս Անջելեսի հիվանդանոցում՝ 88 տարեկան հասակում: Հեռուստահաղորդավարը հայտնի էր իր «King Live» շոուով, որը հեռարձակվում էր 1985-ից 2010 թվականներին: