Գյումրեցի պատգամավորը շնորհակալ է իր համաքաղաքացիներին
1988 թվականի աղետալի երկրաշարժից անցել է արդեն 27 տարի, սակայն աղետի թողած հետևանքերը դեռ ակնհայտ են:
Այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նա նկատեց, որ Գյումրիում դեռ կան հարյորավոր անօթևաններ:
«Տնակներում ապրելու պատճառով առաջ են գալիս նոր սոցիալական հարցեր: Գյումրիում գնալով ավելանում է ծայրահեղ աղքատների, կամ ինչպես ժողովուրդն է ասում, օրվա հացի կարոտների թիվը: Մարդիկ սկսել են ավելի շատ արտագաղթել»,- նկատեց Մարգարյանը:
Նա հավելեց նաև, որ շուտով կլրանա երկրաշարժի 30-րդ տարելիցը, սակայն մայրաքաղաքում դեռ ոչ մի հուշակոթող չկա նվիրված երկրաշարժի զոհերին:
Հաշվի առնելով, որ մայրաքաղաքում ապրում են շատ գյումրեցիներ, ովքեր ցանկանում են այցելել իրենց հարազատների շիրիմներին ու ծաղիկներ դնել` հարկավոր է Երևանում տեղադրել հուշակոթող աղետի զոհերի հիշատակին:
«Ես անձամբ հետևողական եմ լինելու Երևանում հուշակոթող կանգնեցնելու հարցում, որտեղ կարող են այցելել քաղաքացիներն ու հարգել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը»,- ասաց պատգամավորը:
Ելույթի վերջում գյումրեցի պատգամավորը հատուկ շնորհակալություն հայտնեց իր համաքաղաքացիներին ու ընդհանրապես շիրակցիներին, հանրաքվեում ցուցաբերած կայուն և սկզբունքային դիրքորոշման համար: