Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Հայաստանը պատրաստվում է իշխանափոխության․ տեղի ունեցող գործընթացները կարող են ազդել շատ երկրների շահերի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«politexpert.net-ը ««Ճոճանակը շարժվեց». Հայաստանը պատրաստվում է իշխանափոխության» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտարարելով, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, մեծ անհանգստություն է առաջացրել Հայաստանի ներկայիս իշխանության շրջանում: Այն մասին, թե ի՞նչ են նրանից սպասում այդ անդրկովկասյան հանրապետությունում, պատմել է politexpert.net-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը: «Ներկայումս զգացվում է կանխատեսելի, հասկանալի և ուժեղ անհատականությունների նկատմամբ ինտենսիվորեն աճող պահանջարկ: Մարդիկ համտեսել են պոպուլիզմի պտուղները, «գունավոր հեղափոխությունների» արդյունքները և անփորձ մարդկանց աշխատանքը: Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, այժմ առկա է բոլորովին այլ տիպի մարդկանց, բոլորովին այլ թիմերի՝ արհեստավարժ մենեջերների թիմերի կարիք, պետք են մարդիկ, որոնք ունեն կամք և ունակ են, նայելով իրենց հակառակորդների աչքերին, ճշմարտությունն ասել:

Եվ Հայաստանում կա այդպիսի թիմ»: Սա մեջբերում է «Սպուտնիկ Արմենիային» Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից: Ահա ևս մեկ միտք նրանից. «Ժամանակակից Հայաստանը կարիք ունի հրատապ փոփոխությունների, որպեսզի պահպանվեն ժողովուրդն ու պետականությունը: Արժե շատ լուրջ մտածել Ռուսաստանի հետ ավելի խորը փոխգործակցության մասին, շատ ավելի խորը, քան հիմա է»: Հարցազրույցը, դրանում տրված գնահատականները և կատարված հայտարարությունները բուռն արձագանք են առաջացրել: Ընդ որում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Եվ դա առանձնապես զարմանալի չէ: Փորձագիտական հանրությունը հասկանում է, որ հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները կարող են ազդել շատ երկրների շահերի վրա, ազդել աշխարհաքաղաքական իրողությունների և դասավորվածությունների վրա: Եվ դրանք առաջին հերթին ազդելու են Ռուսաստանի վրա, ինչը արդեն իսկ նկատվում է Լեռնային Ղարաբաղի 44- օրյա պատերազմի արդյունքներից հետո:

Հայ հասարակությունը ակտիվորեն քննարկում է Քոչարյանի՝ երկրի ղեկավարի պաշտոնին վերադառնալու հնարավորությունները: Նա ինքն արդեն հայտարարել է, որ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների ու «կրել»: Ոմանց համար այդ հայտարարությունը գուցե և անսպասելի է, բայց այն հիմնված է սթափ հաշվարկի վրա: Ստեղծված իրավիճակում մարդկանց տրամադրությունը արագորեն փոխվում է, և այսօր շատերն են ցանկանում վերադարձնել Քոչարյանին, որը գիտի, թե ինչպես է պետք կարգ ու կանոնը վերականգնել, ինչով էլ վաստակել է ինչպես իր կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների հարգանքը: Իսկ այն փաստը, որ հայկական պետականությունն այժմ կարիք ունի վերականգնման իր տարբեր ասպեկտներով, կասկածից վեր է: Հայաստանում ոմանք չեն սիրում Քոչարյանին, որոշները շատ զուսպ վերաբերմունք ունեն նրա նկատմամբ, իսկ ոմանք էլ անձնական վիրավորանքներ ունեն: Այդ ամենը բնական է, երբ խոսքը վերաբերում է մի մարդու, որը 10 տարի ղեկավարել է հանրապետությունը:


Բայց նրա հանդեպ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքով հանդերձ, հասարակության տարբեր շրջանակներում որոշակի կոնսենսուս է ի հայտ եկել. կոշտ ու պրագմատիկ Քոչարյանը հենց այն գործիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանին այս փուլում, երբ անհրաժեշտ է հանրապետությունը դուրս բերել սպառնացող բազմաոլորտային ճգնաժամից, ինչը, որպես այդպիսին, կարող է բերել պետականության փլուզում: Մի շարք փորձագետների կարծիքով, հենց այդ նոր կոնսենսուսի մասին տեղեկացվածությունն է դրդել Հայաստանի իշխող խմբակցությանը հանդես գալ հայտարարությամբ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ չեն: Չնայած վերջերս նրանք ասում էին, որ դրանք անհրաժեշտ են հասարակության տրամադրությունները պարզելու համար և նույնիսկ այդ հարցով խորհրդակցում էին ընդդիմության հետ:

Ըստ փորձագետների, Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր նախաձեռնել դրանք և գնալ ընտրությունների՝ հավատալով, որ պատերազմի արդյունքներից շոկային իրավիճակում հայտնված բնակչության մասնակցության նվազագույն տոկոսի պայմաններում օգտագործելով վարչական ռեսուրսները՝ ինքը կարող է հաղթանակ ապահովել: Բայց նրա սեղանին են դրվել փակ հարցումների արդյունքները, ըստ որոնց, ինքը Քոչարյանի դեմ ոչ մի շանս չունի, և նախկին նախագահի գլխավորած ուժը ընտրություններում կհաղթի ձայների բացարձակ մեծամասնությամբ (գործող վարչապետ Նիկոլ Փաշինյան-13 %, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան-51 %, նախկին վարչապետ Կարեն Կարապետյան-8%, ևս մի քանի գործիչ և նշվածներից ոչ մեկին-24 %): Եվ հենց այդտեղ էլ իշխող կուսակցությունը հետ է կանգնել իր որոշումից և հայտարարել, որ չի տեսնում ընտրությունների անհրաժեշտություն, քանի որ չկա «հասարակական պահանջ»:

Դա թույլ փաստարկ է, քանի որ հենց իրենք՝ իշխանություններն էլ հասկանում են, թե ներկայումս որքան ուժեղ է Հայաստանում քվեարկությամբ կամ այլ եղանակով Փաշինյանի թիմին իշխանությունից հեռացնելու պահանջը: Այլ հարց է, որ շատերը հանրապետությունում, ներառյալ ընդդիմության ճամբարում գտնվողները, հույսները դրել են ընտրությունների վրա, որպեսզի վարչապետը «ազնվորեն» հեռանա՝ առանց որևէ միջադեպի: Բայց հիմա կասկածները վերացել են, և այս օրերին ընդդիմությունը ռեսուրսներ է մոբիլիզացնում բողոքի նոր ալիք բարձրացնելու համար, որի նպատակն է հանրային պահանջը Փաշինյանին տեսանելի դարձնելը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: