Պարզվեց՝ մեր մեջքի հետևում նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված. Վազգեն Մանուկյան
Պարզվեց՝ մեր մեջքի հետևում նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված և դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց թղթակիցներին թույլ չտալ այնտեղից ազատ մեկնաբանել։
Իրադարձություններ են տեղի ունենում, որոնցից մենք տեղյակ չենք և մեր հայրենիքը շարունակում է իր ճանապարհը դեպի կործանում։
Այս մասին քիչ առաջա հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Մանուկյանը նշեց, որ մեծ հանրահավաք կիրականացվի փետրվարի 20-ին, իսկ այսօր իրականացվող հավաքը պայմանավորված է հրատապ իրավիճակով։