Թոմաս Մյուլլերը վարակվել է կորոնավիրուսով
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ցույց տվել։
Ֆուտբոլիստը ինքնամեկուսացած է։ Նշվում է, որ Մյուլլերի մոտ կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո թիմի բոլոր ֆուտբոլիստները թեստ են հանձնել։ Բոլոր թեստերը բացասական պատասպան են ցույց տվել։
Ընդգծենք, որ կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո ֆուտբոլային աշխարհի շատ հայտնի մարզիկներ վարակվեցին այս վիրուսով։