Հաջորդ անգամ Գարեգին Նժդեհի մասին խոսելիս նախ դիմում կգրեք և կհեռանաք. Կարին Տոնոյանը՝ Ժաննա Անդրեասյանին
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնյանը, արձագանքելով ԿԳՄՍ նախարարի ռեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ Գարեգին Նժդեհի մասին ասված խոսքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԿԳՄՍՆ փոխնախարար ժաննա Անդրեասյանին.
տիկի՛ն, հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս, նախ դիմում կգրեք և կհեռանաք այդ պաշտոնից, որովհետև Ձեզ նման մտոք սնանկ և Հայրենիքը վաճառված մարդիկ չեն կարող լինել մի ամբողջ պետության կրթական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ներկայացուցիչ: Դուք ապրում եք մի երկրում, որն այսօր գոյություն ունի միայն Նժդեհի՝ Ձեզ նմաններին անհասու հայրենասիրության և հայրենատիրության շնորհիվ: Դուք անհայրենիք մարդիկ եք, և իրավունք չունեք կառավարել այդ համակարգը:
Հիշեցնեմ՝ ես «Հայ ասպետ» դպրոցում անձամբ եմ ուսուցանում նժդեհյան գաղափարախոսություն, և ամեն ինչ անելու եմ, որ այն մի օր ուսուցանվի նաև ապագա Հայաստանի բոլոր դպրոցներում:
Հ.Գ. Առավոտյան իմացա, որ այդ խոսքերն ասվել են 2012թ.-ին, կարծիքս դրանից չի փոխվում, ավելին՝ դա միայն հիշեցնում է, որ պետք է ունենալ հետաքննող լրագրողների խումբ և այսուհետ բոլոր նախարարների ու փոխնախարարների մասին նախապես հրապարակել տեղեկություն՝ իրենց ապրածով ու արածով, տված հարցազրույցներով ու դրսևորած մոտեցումներով»։