Փաշինյանի երբեմնի երկրպագուներ Սերգեյ Դանիելյանը և գրող Նարինե Աբգարյանը սրիկա և դավաճան են անվանում Նիկոլին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի երբեմնի երկրպագուներ Սերգեյ Դանիելյանը (Յոժ) և գրող Նարինե Աբգարյանը սրիկա և դավաճան են անվանում Նիկոլ Փաշինյանին՝ զուգահեռաբար մեղադրելով նախկին իշխանություններին: Աբգարյանն ասում է, որ իրենք չէին ուզում իշխանության գար Նիկոլ Փաշինյանը, բայց «նախկինների մեղքով» մարդկանց որակն է փոխվել: Այսինքն, ըստ նրա՝ ժողովրդի մակարդակն այնքան էր իջել, որ իշխանության բերեցին Փաշինյանին:
Մինչև վերջերս իշխանական ԶԼՄ-ներում ի աջակցություն Փաշինյանին կապիկություն անող Յոժին և տիկին Աբգարյանին արժի հիշեցնել, թե ոչ հեռավոր անցյալում իրենք ինչպես էին աջակցում «դավաճան Նիկոլին» և ինչպես բազմաթիվ մարդիկ հենց իրենց օրինակին հետևելով սկսեցին սատարել իրենց բնորոշած «դավաճան սրիկաների» այս իշխանությանը: