Ավելի խելամիտ կլինի քննարկենք տուգանքի վերին շեմը բարձրացնելը, ոչ թե 10 մլն-ից 3-ի իջեցնելը. Լուսինե Բադալյան
ՀՀ ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը: Այն ենթադրում է տուժ ու տուգանքեր զչպարտության համար:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հորդորեց հաշվի առնել, թե օրենսդրական նախաձեռնությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ. «Եթե դուք ասում եք, որ դատարանները բավարարվում են 50-150 հազար դրամ փոխհատուցման գումարով և հիմք եք ընդունում այդ դատական պրակտիկան, 3 մլն դրամ սարքելու իմաստը ո՞րն է»:
«Իմ քայլից» Լուսինե Բադալյանն էլնկատեց, որ երբեմն զրպարտությունը մարդուն շատ ավելի մեծ վնաս է հասցնում, քան 10 միլիոնով, 100 միլիոնով երբևիցե կարող ես փոխհատուցել: «Այնպես որ, կարծում եմ, ավելի խելամիտ կլինի մենք քննարկենք ընդհանրապես տուգանքի վերին շեմը հանելը, քան 10 միլիոնից 3 միլիոնի իջեցնելը»:
«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանն էլ նշեց, թե առաջարկված նախագիծը չի կարող ընդունելի նախագիծ լինել, քանի որ, ըստ Սամսոնյանի,դրա հիմքում չկա ազնվություն, չկա իրական պայքար: «Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում ձեզ՝ ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ, հետո՝ մյուսների նկատմամբ»,- ասաց նա: