Յանուկովիչն ուզում է վերադառնալ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ դարձյալ ցանկանում է վերադառնալ քաղաքականություն: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Ինչ իմ ուժերի սահմաններում է, ամեն ինչ կանեմ: Նախ ես օգնում եմ մարդկանց, որոնց հետապնդում են Ուկրաինայում, որոնք արդեն դուրս են եկել Ուկրաինայի սահմաններից՝ մեկնելով ոչ միայն Ռուսաստան: Նրանք, ովքեր Ռուսաստանում են, բնական է, որ կապը կա»,- հայտարարել է Յանուկովիչը:
Նա նշել է, որ շփվում է քաղաքական մի շարք գործիչների հետ, ովքեր դեռ մեկ տարի առաջ խուսափում էին շփումներից:
«Նրանք, արդեն անհարմար չեն զգում, երբ հանդիպում ենք հարցեր քննարկելու»,- հայտարարել է Յանուկովիչը: