Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Հարևան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել. ի՞նչ է պատահել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հարեւան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել։ Ի՞նչ է պատահել։ Նախ՝ փետրվարի 7-ին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վերջինիս առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, եւ որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Դրան հաջորդում է քայլածների իշխանության կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե իրենց վարչապետն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը։ Զուգահեռ իրականությունում նույն օրը հայտնի դարձավ, որ պետական որոշ կառույցներում դարձյալ միլիոնավոր դոլարների պարգեւավճարներ են ստացել։ Նախ՝ մի պարզ բան արձանագրենք։

Այս իշխանությունը հայոց պատմության մեջ առաջին հերթին կմնա որպես Հայաստանն ու Արցախը պատերազմի տարած ու այդ պատերազմում պարտված իշխանություն, հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձած իշխանություն, ապա եւ՝ կհիշվի որպես նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի եւ պատերազմի ժամանակ անամոթաբար պարգեւավճար դուրս գրած ու ստացած իշխանություն: Ու այս ֆոնին է, որ նույն Ալեն Սիմոնյանն ասում է, թե իրենք մեղավոր են, որ որոշ մարդկանց Բենթլիներն ու դղյակները չհասցրին ԱԹՍ դարձնել։ Նկատո՞ւմ եք քաղաքական պատասխանատվության եւ բարոյականության ազատ անկումը։ Բենթլիներն ու դղյակները, ենթադրենք, չհասցրեցիք, հավատում ենք, բա տասնյակ միլիոնավոր դոլարների պարգեւատրումները դարձնեիք:


Դրանք ուղղեիք ԱԹՍ-երի ձեռք բերմանը: Ինչեւէ, առաջ անցնենք։ Ի՞նչ տեղի ունեցավ փետրվարի 7-ին։ Իշխանությունը հրապարակեց մի տեքստ, որը մարտահրավեր է քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին ու հասարակությանն առհասարակ։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը լիցքաթափելու փոխարեն, սովորության համաձայն, լարում է իրավիճակը՝ պրոցեսները քաղաքական հարթությունից դուրս բերելու վտանգներով եւ ռիսկերով։ Քաղաքական ձեռագիր է, ինչ արած։ Ու դժբախտությունն այն է, որ իրավիճակի լրջությունն ու հետեւանքները չեն հասկանում «ուսապարկերի խմբակցություն» ծաղրանունը ստացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Նրանք, փրփուրը բերաններին, ԱԺ միջանցքներում ստում են, երբ ասում են, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Նիկոլի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, ստում են, երբ ասում են, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, ու որ իրենց վարչապետն ամենաբարձ ռեյտինգն ունի: Ու այստեղ միանգամից հիշում ես մի քանի օր առաջ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցելությունը, երբ նույն մարդը Նիկոլին բարեւում եւ գովում էր սկզբում բակում, հետո շաուրմայանոցում, հետո էլի բակում, երբ պատահական բարեւող անցորդ է ձեւանում ոստիկանության բաժնի՝ քաղաքացիական հագուստով պետը, այնինչ այդ պահին նա պիտի լիներ համազգեստով ու ծառայության մեջ, քանի որ այդպիսին է կարգը։

Այսպես են երեւի ալենսիմոնյանները որոշել, որ արտահերթ ընտրությունների հասարակական պահաջ չկա, եւ որ Նիկոլի վարկանիշը պատմական ռեկորդ է սահմանել։ Երեւի «հակառեկորդ» պիտի ասեին: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ստելը, պոռոտախոսելն ու դատարկախոսելն այս քաղաքական ուժի կրեդոն է։ Սա եւս արձանագրենք ու անցնենք առաջ: Շոուի համար մետրոյով ու հեծանիվով երկու անգամ աշխատանքի գնացած, բայց իրականում տաք «պադավատներից» չիջնող, այլեւս առանց «ախրաննիկների» նույնիսկ զուգարան չգնացող «Իմ քայլն» ու Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան են կտրվել իրականությունից ու հասարակությունից, որ մարդկանց ատելությունը, արհամարհանքն ու հակակրանքն իրենց նկատմամբ չեն տեսնում, կամ ձեւացնում են, թե չեն տեսնում:

Ուղղակի զարմանում ես՝ լավ, մարդամեջ դուրս չեք գալիս, բայց գոնե ձեր սիրած Ֆեյսբուքում էլ չեք տեսնո՞ւմ ձեր հասցեին հայհոյանքի, անեծքի ու քննադատության գերդոզավորված չափաբաժինը։ Իհարկե, տեսնում եք, բայց հանուն մեկ օր ավելի իշխանության մնալու շարունակում եք քաղաքական բարոյականության ազատ անկումը։ Ամփոփենք։

«Իմ քայլի» ամենադուխով պատգամավորը թող դուրս գա փողոց ու պատահական անցորդին ասի, որ իրենց իշխանությունը համաճարակի ու պատերազմի ժամանակ տասնյակ միլիոնավոր դոլարներ է բաժանել որպես պարգեւավճար, ասի, որ այլեւս տնտեսությունը խոր թաղել է, որ պետական պարտքը դարձել է 9 միլիարդ, որ չի կարողանում ՀՀ սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը պաշտպանել, որ կազմաքանդել է բանակը, դե, Արցախի, պատերազմի արդյունքների մասին էլ չխոսենք: Ու նման բաներ ասելուց հետո հարցնի ՀՀ քաղաքացուն, թե ի՞նչ կարծիք ունի իր թիմի եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի մասին: Ի դեպ, խորհուրդ է տրվում ՀՀ քաղաքացու հետ դիալոգի մեջ մտնել բացառապես պաշտպանիչ հանդերձանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում