Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ռոմանոս Պետրոսյանը հետապնդում է Խոսրովի արգելոցի փոխտնօրենին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Ռոմանոս Պետրոսյանի խորհրդականը՝ Հովհաննես Մարտիրոսյանը, որոշ ժամանակ առաջ նախարարի անունից կանչում է իր մոտ, ասում․ «Լավ ձևով դիմումդ գրի գնա, թե չէ՝ ամեն ինչ կանենք, որ դատվես»։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ասում է՝ նախարարի ցանկությունն է, ինքը Պետրոսյանի անունից է խոսում. 168․am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վահե Միրզոյանը՝ նշելով, որ իրեն Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, հետապնդում է՝ փորձելով անհիմն աշխատանքից ազատել։

«Հետապնդումները, իմ դեմ արշավը սկսվեցին այն բանից հետո, երբ Ռոմանոս Պետրոսյանը դարձավ նախարար։ Ամեն ինչ արեցին՝ ինձ վրա կեղտ գտնելու համար, բայց չգտան։ Ես բարեխիղճ աշխատող եմ, յուրաքանչյուր աշխատակից կվկայի այդ մասին, շուրջ 6 տարի է՝ աշխատում եմ արգելոցում։ Երբ տնօրենի տեղակալի՝ գիտության և պահպանության գծով 2 հաստիքները կրճատվեցին, նշանակվեցի ընդհանուր գծով փոխտնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանի գալուց հետո կրկին հաստիքացուցակ փոխվեց, ավելացվեց տնօրենի տեղակալի ևս մեկ հաստիք։ Հիմա ամեն գնով, ինձ համար անհասկանալի պատճառներով՝ նախարարը հետապնդում է ինձ։ Երբևէ քաղաքականության մեջ չեմ եղել, որևէ կուսակցության չեմ հարել, ենթադրում եմ՝ պատճառը հենց սա է»,- ասաց Միրզոյանը։

Վերջինս նշեց՝ իր աշխատանքային գործունեության ընթացքում արգելոցում բազմիցս աուդիտ է իրականացվել և իր մասով որևէ իրավախախտում չի արձանագրվել։ Ըստ նրա՝ վերջին աուդիտն անձամբ Ռոմանոս Պետրոսյանն է ուղարկել։


«Արգելոցի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Բաղդասարյանին, ում հենց Ռոմանոս Պետրոսյանն էր նշանակել աշխատանքի, ստիպում էին հեռացնել ինձ արգելոցից։ Անգամ անձամբ Պետրոսյանը եկել է արգելոց և հերթական անգամ բարձրացրել ինձ աշխատանքից ազատելու հարցը։ Տնօրենին ամեն օր ճնշում էին։ Սակայն Բաղդասարյանը, մինչև իր պաշտոնավարման ավարտը, չգնաց այդ քայլին, որովհետև հիմք չուներ»,- մանրամասնեց արգելոցի փոխտնօրենը։

Վերջինիս խոսքով՝ արգելոցի նոր ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանի առաջ ևս այդ պահանջն է դրված՝ ամեն գնով ազատել իրեն աշխատանքից։ Ասում է՝ Ռոմանոս Պետրոսյանի նախարար դառնալուց ի վեր արգելոցի կանոնադրությունը և հաստիքացուցակը քանիցս փոխվել է, ինչի հետևանքով մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, նրանց աշխատանքային իրավունքները կոպտորեն խախտվել են և մնացել անհետևանք։

«Այս անօրինական գործողությունները շարունակական բնույթ են կրում։ Փետրվարի 9-ին արգելոցի խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ օրակարգում կրկին հաստիքացուցակ փոխելու, որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու հարցն է եղել։ Չի բացառվում, որ այդ աշխատակիցներից մեկը հենց ես եմ»,- ասաց Միրզոյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: