Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ընդդիմության լիդերները կասկածում են միմյանց. ինչ է կատարվում մեծ հանրահավաքից առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներսում եւս արշալույսները խաղաղ չեն:

Բանն այն է, որ 17 ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժումը» դե ֆակտո գոյություն չունի, ու ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են այլևս այլ ֆորմատով որոշում կայացնել ու պլանավորել, թե ինչպես կարող են հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

Հիմա այդ ֆորմատով հանդիպումներ են ունենում ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ինչպես նաև նրանց կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը: Բայց նույնիսկ այս լիդերները միմյանց չեն վստահում եւ մեկը մյուսի հավատարմությանը կասկածող մտքեր են հայտնում տարբեր շրջապատներում:

Լավատեղյակ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ լիդերները միմյանց նախ կասկածում են, որ հնարավոր է՝ կապեր ունենան Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ:

Օրինակ՝ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կասկածում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է իրենցից գաղտնի բանակցությունների մեջ մտնել իշխանությունների հետ: Նույնաբովանդակ կասկածներ կան նաեւ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի վերաբերյալ, քանի որ, շատերի կարծիքով, նա տարբեր թելերով կապված է ու, հնարավոր է, ինչ-որ պայմանավորվածությունների հանգի գործող իշխանության հետ:

Իսկ բոլորը միասին կասկածում են Սերժ Սարգսյանին, որ Նիկոլ Փաշինյանը հենց նրա քաղաքական ծրագիրն է եղել, ու մինչ այժմ կապ կա երկուսի միջեւ, դրա համար Սերժ Սարգսյանը ընտրություններ չի ուզում: Միակ չկասկածվողը թվարկվածներից Ռոբերտ Քոչարյանն է, որն էլ հստակ խնդիր է դրել բոլորի առջեւ՝ ընտրություններին մասնակցել մեկ ճակատով և քաղաքական դաշտը դարձնել երկու բեւեռ՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ և հակոտնյաներ:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միանշանակ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը որևէ դաշինքի չի միանալու, առանձին են գնալու ընտրություններին, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը նպատակ չունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցել, լեգիտիմացնել Փաշինյանին:

Սերժ Սարգսյանը գուցե մտափոխվի, ինչպես մտափոխվեց և վարչապետ չդառնալու խոստում տալուց հետո դարձավ վարչապետ: ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ն էլ կառուցողական դաշտում են. պատրաստ միասին եւ առանձին գնալու տարբերակներին:

Երբ կորոշվեն հարցերը, կախված կլինի նաև ընտրությունների նշանակման ժամկետից:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարզեց, որ չնայած Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից արդեն Երեւան է վերադարձել, բայց լիդերները դեռ չեն հանդիպել: Միայն հայտնի է, որ որոշում կա փետրվարի 20-ին մեծ հանրահավաք իրականացնել եւ սկսել անհնազանդության տարբեր ակցիաներ:

Եկող շաբաթը պետք է ընդդիմության համար վճռորոշ լինի, քանի որ որոշումներ պետք է կայացվեն: Դրանից առաջ, սակայն, նախ պետք է կասկածները միմյանց նկատմամբ փարատվեն, իսկ թե ինչպես, դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: