Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Փաշինյանին հռչակելով ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչ՝ «քայլողները» ոչ միայն ծաղրում են, ժողովրդին, այլև անարգում ու վիրավորում են քաղաքացիների արժանապատվությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Վերջերս Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում «Իմ քայլ ը» խմբակցության կողմից տարածված հայտնի հայտարարությունից հետո, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, իշխանական ներկայացուցիչները, դրանց թվում՝ նաև խորհրդարանում ծվարածները, սկսել են մի տեսակ ակտիվանալ։ Իհարկե, ոչ բոլորը, հիմնականում այն մի քանի «մահապարտները», որոնք նետվում են հրապարակ՝ պայքարելու հանուն իշխանության: Սակայն երբեմն ամեն ինչ վերածվում է անհեթեթության: Դիտավորյալ, թե ոչ, այլ հարց է: Սակայն փաստը մնում է փաստ, որ «իմքայլականները» ակնհայտ ուզում են բոլորիս համոզել, որ առանձնապես մեծ բան չի եղել, կմոռացվի...

Օրինակ՝ այլ կերպ չես բնութագրի այն հանգամանքը, որ այս փուլում, երբ Փաշինյանի վարկանիշը շեշտակի անկում է ապրում, ավելին՝ հասել է իր համար պատմական «հակառեկորդի» ու շարունակում է ընկնել, իշխանական պատգամավորները արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը բացառելու նպատակով շարունակում են պնդել, թե իշխող ուժը հիմա էլ է վայելում հանրության լայն շրջանակների վստահությունը։ Ավելին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր խոսքում չի բացառում, որ «Իմ քայլի» վարկանիշն իջել է, սակայն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը։ Դա քիչ չէ, հետո էլ իշխանության անսասանությունը ի ցույց դնելու համար Սիմոնյանը հայտարարում է, թե դժվար վիճակից «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ դուրս գալ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով։

Չէ, պատկերացնո՞ւմ եք, պատերազմի պատճառ դարձած, հսկայական տարածքների կորստի, հինգ հազարից ավելի զոհերի, հազարավոր մարդկանց հաշմանդամության, բազմահազար ընտանիքների ունեզրկման, հայրենազրկման պատճառ դարձած իշխանությանը հուզում է միայն իրենց խմբակցության ունեցած «կորուստը»։ Հիմա՝ վարկանիշի մասին: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին մի երկու անգամ Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար հեծանիվով աշխատանքի գնաց: Ճիշտ է, մի քանի թիկնապահներ ևս հեծանիվով ուղեկցում էին, բայց, դե, փաստ է, որ մարդը հեծանիվով էր անցնում փողոցներում: Իսկ այսօ՞ր: Փաշինյանն այսօր անվտանգության տասնյակ աշխատակիցների ու հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ է աշխատանքի գնում, ճանապարհներ են փակվում, որ նրան ուղեկցող շարասյունը հրապարակից կեցավայր կամ հակառակ ուղղությամբ երթևեկի:


Նույնիսկ որևէ նախարարություն այցելելիս են ոստիկանական պատնեշ ապահովում, որպեսզի «հպարտ քաղաքացիները» հնարավորություն չունենան մոտենալ նրան և ամոթանք տալ ժողովրդի շահերը գետնով տալու համար։ Եվ ընդհանրապես, «ամենաբարձր վարկանիշ» ունեցող Փաշինյանը ամեն կերպ խուսափում է հանրության հետ շփումներից, իսկ երբ անհրաժեշտություն է առաջանում ցույց տալ, որ ինքը շփվում է մարդկանց հետ, ապա դրա համար պատահական մարդկանց փոխարեն նախապատրաստվում են բացառապես իշխանության աջակիցները, որպեսզի ուղիղ եթերում չհայտնվեն կողմնակի մարդիկ, որի արդյունքում էլ Փաշինյանը կհայտնվի անհարմար իրավիճակում։ Սա՝ մեղմ ասած:

Այ, հենց սա է Փաշինյանի վարկանիշի իրական պատկերը։ Եվ ստացվում է, որ Փաշինյանին հռչակելով ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչ՝ «քայլողները» ոչ միայն ծաղրում են ժողովրդին, այլև անարգում ու վիրավորում են քաղաքացիների արժանապատվությունը։ Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Ուղղակի անհնար է, որ հայ ժողովրդի մեծամասնությունն այդքան ոչ հայրենասեր, ինտելեկտուալ ցածր մակարդակ ունեցող ու իրականությունից կտրված լինի, այդքան անհայրենիք լինի, որ շարունակի սատարել ստի, խաբեության, պարտության, կապիտուլյացիայի ու բոլոր առումներով ձախողումների խորհրդանիշ Փաշինյանին։ Ընդհակառակը, տեսնելով երկրում առկա բարձիթողի իրավիճակը և հակառակորդի՝ օրեցօր ավելացող ախորժակը, նույնիսկ հասարակության այն հատվածը, որը ժամանակին մեծ հույսեր էր կապում Փաշինյանի հետ, լիովին հիասթափված է։

Սակայն այստեղ կա մի կարևոր հոգեբանական գործոն ևս. իշխանությունները ոչ միայն կրկին մանիպուլյացիաների են դիմում, ոչ միայն փորձում են ազդել հանրային տրամադրությունների վրա, ոչ միայն փորձում են մարդկանց ուղեղներից ջնջել պատերազմի ծանր հետևանքները, այլև սկսել են նույնիսկ իրենք հավատալ իրենց իսկ հորինած հեքիաթներին։ Նրանց թվում է, թե ինչպես այսքան ժամանակ կարողացել են «ջրից չոր դուրս գալ», այս անգամ ևս իրենց մոտ ստացվելու է։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ժողովրդի ցասման պոռթկումը կարող է այնքան հանկարծակի ու միանգամից լինել, որ իրենք այդպես էլ չհասցնեն ուշքի գալ։ Առավել ևս, որ իրենք քաղաքական ուղիների համար որևէ տեղ չեն թողել: Գոնե պետք է պատմության դասերը սերտել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: