Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Ժամանց

Հումորային ծրագրեր եմ նայում, որ ուշքի գամ. հեղափոխության երգիչ Հայկ Ստվեր News.am

NEWS.am–ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի եղբոր՝ երաժիշտ Հայկ Ստվերի հետ, որը հանրությանը հայտնի է Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» և «Ասում եմ՝ այո՛» հեղափոխական երգերի կատարմամբ։

Հայկ, այժմ ինչո՞վ եք զբաղվում։


Պատրաստվում եմ աշխատել Մալխաս Ջազ ակումբում։

 Պատերազմից ու պարտությունից հետո ինչպե՞ս եք փորձում մոտիվացվել և նոր ծրագրերի շուրջ աշխատել։

Ինտերնետով ավելի շատ հումորային ծրագրեր եմ նայում, որ, այսպես ասած, ես էլ ուշքի գամ։

Սեպտեմբերի 30–ին ֆեյսբուքում գրել էիք, որ գնացել եք զինկոմիսարիատ և պարզել, որ նվագախմբում ծառայածների կարիքը դեռ չկա: Պատերազմի հաջորդ ամիսներին ձեր կարիքը եղա՞վ, կանչեցի՞ն ձեզ։

Ոչ, չեն կանչել, բայց պատերազմի ժամանակ մի խումբ մարդկանց հետ գնում էինք Բալահովիտ և Սոթք և կամավորականների համար համերգ էինք տալիս։

Մեկ տարի առաջ կատարեցիք Նիկոլ Փաշինյանի հեղինակած՝ սահմանադրական հանրաքվեին նվիրված՝ «Ասում եմ՝ այո՛» երգը ։ «Այո» ասելով հանրաքվեին, որն այդպես էլ չկայացավ, ժողովուրդն «այո» պետք է ասեր «նոր Հայաստանին, երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ»։ Ըստ երգի բառերի՝ նոր Հայաստանում, ժողովուրդը հպարտ է, միացյալ: Ի՞նչ եք կարծում, հիմա է՞լ է Հայաստանը հզոր կամ ինքնիշխան, իսկ ժողովուրդը՝ միացյալ և հպարտ։

Երջանկությունը կամաց–կամաց հետ է գալիս։ Հասկանալի է, որ պարտությունից հետո ինչ–որ բաներ փոխվեցին, բայց հո էդպես չի մնալու։ Թեև իմ գործը չէ, բայց ես էլ եմ մտածում՝ ո՞նց անենք, որ մեր բանակը հզորանա, որ մենք էլ այդ ԱԹՍ–ներից արտադրենք։ Ցավոք սրտի, պետք է այդ ուղղությամբ բոլորս մտածենք, որպեսզի ունենաք հզոր բանակ։ Այսինքն մենք չենք ունեցել այն հզոր բանակը, որի մասին մեզ երկար պատմել են։

Ըստ ձեզ, ո՞րն էր մեր պարտության պատճառը։

Նախ, մեր լոպազությունը, որովհետև, եթե հիշում եք, անգամ պատերազմի ժամանակ, երբ ֆեյսբուք էիր մտնում, ամբողջ ֆեյսբուքը դա էր, մեկ էլ ցինիզմը։

Օրինակ՝ Արծրուն Հովհաննիսյանը հաճախ էր օգտագործում «զգետնեցինք» արտահայտությունը, որն ամբողջ ֆեյսբուքում տարածում էին, մի՞թե դա լոպազություն էր։

Չէ, դա ոգևորորության համար էր, բացի այդ, ինձ թվում է, դա էդ մարդու աշխատանքն է, դե հո չի՞ ասելու՝ պարտվելու ենք։

Այդ դեպքում, ըստ ձեզ, ո՞րն էր «լոպազությունը»։

Ավելի շուտ մարդկանց ոչ լուրջ վերաբերվելը՝ «հեսա էս ենք անում, հեսա էն ենք անում»։ Ես մինչև հիմա էդպես էլ չգիտեմ, մենք էդ օդանավակայանը ռմբակոծեցի՞նք, թե՞ չէ։ Էդ լուրից հետո սկսեցին գրել՝ «կոֆեն խմեց՝ ռմբակոծվեց, բա որ հաց ուտի՝ ինչ կլինի», «հեսա որ մի հատ բորշչ ուտի, ինչ կլինի» ոճի խոսակցություններ, այսինքն ամբողջ հայությունը էդ դաժան օրերին, ինչ–որ կատակներ էր անում, ինչն ինձ համար շատ անհասկանալի էր։

 Իսկ պատերազմի դաժան օրերին Արցախի նախագահի կողմից ոտքը ոտքին գցած, ժպիտով սուրճ խմելն ու նկարվելն ընդունելի՞ էր։

Ինձ թվում է՝ էդ մարդու էությունն է էդ ժպիտը, ես էդպես լավ չեմ ճանաչում իրեն, բայց կան էդպիսի մարդիկ, որ միշտ ժպտալով են խոսում։ Ճիշտ է, մեկը՝ ինձ էլ խաբեց այդ ժպիտը, որովհետև ինձ անընդհատ թվում էր, թե նա ինչ–որ բան գիտի, որը մենք չգիտենք, բայց մի քիչ խաբուսիկ ժպիտ էր, փաստորեն։

Եթե Նիկոլ Փաշինյանը ձեզ առաջարկի քաղաքական թեմաներով նոր երգ կատարել, դարձյալ կկատարե՞ք, օրինակ՝ նոյեմբերի 9–ի կապիտուլյացիոն համաձայնագրի մասին։

Իսկ ի՞նչ համաձայնագիր է, ես տեղյակ էլ չեմ։

Խոսքը վերաբերում է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ համաձայնագրին, որի արդյունքում, ըստ իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանը 20.000 զինվորի կյանք «փրկեց»։

Եթե 100 տոկոսով ասեմ, որ երգ չի դառնա, չեմ կարող, որովհետև ոչ մի միանշանակ բան չես կարող ասել՝ լավ էր դա, որ էդպես եղավ, թե՞ վատ էր։ Ես ինքս հիշում եմ, որ կարդացի դա, արդեն հասկացա, թե ինչքան վատ բան կա Ֆեյսբուքում ու երկար ժամանակ չէի մտնում ընդհանրապես Ֆեյսբուք։ Բացի դրանից, քաղաքականությունը դա իմը չէ։

Դուք առնվազն երկու երգ եք կատարում քաղաքական թեմաներով. մեկը դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» երգը, մյուսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին նվիրված «Ասում եմ՝ այո՛» երգը։ Ինչու՞ էիք համաձայնում քաղաքական երգեր կատարել, եթե կապ չունեք քաղաքականության հետ։

Ես նույն ձև էի մտածում, բայց կարդալով բառերը, տեսնում էի, որ կոնկրետ երգի մեջ չկա քաղաքականություն. երգերը հզոր, ազատ Հայաստանի մասին էին, մի տեղ կար հրոսակ բառը, որը նշանակում էր, որ ոչ մի հանցագործ չպիտի մնա անպատիժ։

Դուք երկար ժամանակ ապրել եք Ուկրաինայում և գիտեք՝ ինչ ավարտ են ունենում գունավոր հեղափոխությունները։ Չե՞ք կարծում, որ Թավշյա հեղափոխությունն էլ Հայաստանի համար հանգեցրեց ողբերգական հետևանքների։

Իհարկե՝ ոչ։ Ես անգամ վախում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ էս պատերազմը, եթե չլիներ հեղափոխությունը։ Որովհետև ես գիտեմ, որ երկու տարում ավելի շատ բան է արվել, քան էն մնացած տարիներին։

Կնշե՞ք, թե ինչ է արվել օրինակ բանակի հզորացման համար։

Դրան ավելի շատ Արծրունն է պատասխանել Պետրոսի մոտ, որ երկու տարում ավելի շատ բան է գնվել, քան նախորդ 10 տարում, դե մարդը գիտի, որ ըտենց բաներ է ասում, գրում։ Պատերազմը շատ տխուր բան է, բայց ոչ թե պետք է իրար մեղադրենք, այլ մտածենք, թե ինչ անենք, դավաճաններ գտնենք. էնպիսի տպավորություն է, թե երկրի կեսից ավելին դավաճաններ են։

Պատերազմում դավաճանների վերաբերյալ ի՞նչ փաստեր են ձեզ հայտնի, քանի՞ դավաճան է մինչ օրս Հայաստանում ենթարկվել քրեական պատասխանատվության։

Ինձ, իհարկե հայտնի չեն։ Ես պետք է սրանից–նրանից լսեմ, բայց ես կարծում եմ, որ դրա մասին ոչ թե պետք է խոսվի, այլ, եթե եղել է դավաճան, դրա համար պետք է մարդը պատասխան տա օրենքի առաջ, ավելի քիչ պետք է խոսվի դրա մասին և ավելի շատ գործ արվի։

Եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, հնարավո՞ր է նորից վերադառնաք Կիև և դարձյալ երգեք ռեստորաններում։

Ինչ ասես հնարավոր է, ես չգիտեմ, եթե նախկինները գան, ինձ թվում է դա կլինի Հայաստանի վերջը արդեն, ու՝ այո, երևի կգնամ։

Այսինքն, եթե նախկինները վերադառնան, դուք կարտագաղթե՞ք։

Հիմա, եթե նախկինները գան՝ լրիվ ուրիշ տեմպով , ուրիշ ուժով են ամեն ինչ անելու։

Այսինքն ձեզ համար հայրենիքը սկսվում և վերջանում է նախկիններով կամ նորերո՞վ, ձեզ համար կարևոր է, թե ով է իշխանության, որպեսզի ապրեք մեր երկու՞մ։

Նախ, ես ասացի՝ երևի կարտագաղթեմ, բացի դրանից, ես համոզված եմ, որ չեն գա նախկինները։