Ադրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հասարակություն

Ներքնազգեստ ստուգելուց մինչև «ոչխար», «անասուն» և ոտքի վրա կանգնած աշխատելու պատիժ. բրիգադիր Զոյան խայտառակում է «Ալեքս տեքստիլ»-ը

Այլևս նոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ»-ում բարքերը շարունակում են առավել քան ստրկատիրական մնալ: Բայց դա, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամբողջ ընկերությանը չի վերաբերում, այլ կոնկրետ մեկ անձի, ով ընկերությունում իրեն տեր ու տիրական է զգում: 

Խոսքը ոմն բրիգադիր Զոյայի մասին է, ում ազգանունը նույնիսկ աշխատողները չգիտեն: Վերջինիս ենթակայությամբ շուրջ 200 կին է աշխատում: Աշխատելն այս կանանց դեպքում, շատ մեղմ ու քաղաքակիրթ է ասված. նրանք այս կնոջ կողմից ենթարկվում են ստորացումների: 

«Մեզ բանտում ենք զգում: Իսկական կալանավոր: Երևի կալանավորների վիճակն ավելի լավ ա: Մեկը մի սխալ բան ա անում, Զոյան բոլորիս հանում ա ոտքի վրա ա կանգնացնում ու ստիպում, որ ամբողջ օրը կանգնած աշխատենք: Անդադար գոռգռում ա, էլ ոչխար, էլ անասուն, ինչ ասես չի ասում, վիրավորում ա, ու դու չես կարա պատասխանես, որովհետև մի պատճառ կստեղծի, քեզ գործից կհանի, էլի ա տենց դեպք եղել: Խոսում ես՝ դեմքիդ չի նայում: Քեզ մարդ չես զգում, հասկանո՞ւմ եք»,- պատմում է մեր աղբյուրն ու հավելում, որ այս կինն իրենց հետ առհասարակ որպես մարդու չի վերաբերվում: 

Բայց այս կնոջ հետ կապված խնդիրները միայն նրա գոռգոռոցով չեն վերջանում: Արձակուրդ ստանալու հետ շատ աշխատակիցներ ևս խնդիր ունեն. դեռ նախորդ տարվանից արձակուրդ չեն ստացել: Այս հարցը նրանց թերևս ամենաշատն է մտահոգում: 

«Անցած տարի, որ կորոնավիրուսը տարածվել էր, մեզ մեր հասանելիք արձակուրդը չտվեցին, ասեցին՝ դե մեկ ա, հոկտեմբերին նոր ալիք ա գալու, կմնաք տանը, կհանգստանաք: Բայց հոկտեմբերին չհիվանդացանք, որովհետև բոլորս արդեն մինչև էդ հիվանդացել էինք: Ընդ որում՝ մեր հաշվին էինք մնացել տանը, հաշվի չառավ, որ պետք ա բուժում ստանանք, գոնե էն ժամանակ օրինական արձակուրդ ձևակերպեր, բուժման ծախսը ստանայինք: Հիմա էլ, մարդ ենք, հանգստանալ ենք ուզում, կամ հիվանդ ենք լինում, մեզ հասանելիք արձակուրդը՝ դեռ անցած տարվա, չի տալիս, անընդհատ ականջի հետև ա գցում, ձգձգում ա, բացակայելու համար էլ աշխատավարձից պահում ա»,- ասում է մեր աղբյուրը: 

Սա էլ բավարար չէ, Զոյան աշխատակիցներին ստիպողաբար է պահում արտաժամ աշխատելու. «Ճիշտ ա՝ վճարում են, բայց կին ենք, ուզում ենք գնալ, մեր տան հոգսերով լինենք: Շաբաթ էլ են կանչում, կիրակի էլ: Երեխա ունենք, ամուսին ունենք: Ինքն ասում ա՝ ֆուռը կանգնած մեզ ա սպասում, ի՞նչ երեխա, ի՞նչ ամուսին, ուզում եք աշխատեք՝ բաժանվեք, ինձ չի հետաքրքրում»,- վատ սերիալի տեսարան հիշեցնող իրականությունը պատմում է մեր զրուցակիցը: 

«Այ հիմա, որ գրեք, չէ՞, էս մասին, գալու ա ձենը գլուխը գցի, ասի՝ ես ձեր հետ վա՞տ եմ եղել: Ու ոչ մեկ ռիսկ չի անելու ասի՝ հա: Որովհետև վախենում ենք աշխատանքը կորցնելուց: Հասկանո՞ւմ եք՝ իր համար խնդիր չի, դու չլինես, մեկ ուրիշը կլինի, ինքը թքած ունի, որ էդ աշխատանքով դու երեխա ես պահում: Բայց մի բան էլ ասեմ՝ մեր մոտ ա ինքը իրան տենց «լավ զգում», Աստղիկի մոտ (նկատի ունի Սամվել Ալեքսանյանի դստերը-հեղ.) դառնում ա «կուռկուռի ձագ»: Ուղղակի ինքն իր գործը լավ գիտի, երևի դրա համար են իրան պահում: Բայց դե տենց չի կարելի: Մեր բոլոր ունեցած ու չունեցած իրավունքները ոտնահարում ա էդ կինը: Էլ չգիտենք՝ ինչ անենք»,- ասում է մեր աղբյուրը: 

Նրա խոսքով՝ աշխատանքային օրվա ավարտին էլ նրանց հենց այնպես չեն թողնում հեռանալ. ձեռքերով շոշափում են անգամ կանանց ներքնազգեստները, որպեսզի ստուգեն, թե արդյոք նրանք որևէ բան դուրս չեն բերում, էլ չենք ասում հեռախոսով խոսելու մասին. «Եթե անգամ, Աստված չարած, հարազատդ էլ մահանա, դու էդ մասին ժամը 6-ից հետո պիտի իմանաս, եթե իհարկե գործից թողնի էդ ժամին դուրս գաս, նստում ա դռան մոտ ու գոռում, թե՝ եթե գնացիր, էլ հետ չես գալու»,- եզրափակում է մեր աղբյուրը: 

Այսպիսով՝ սույնով հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը և կոչ անում չնախատեսված այցով լինել ընկերությունում, զբաղվել «ոտքի վրա կանգնած» աշխատողներով ու նրանց օրինական արձակուրդի հարցով: