Կարս-Թբիլիս-Բաքու երկաթուղով առաջին բեռնատար գնացքը հասել է ՌԴ
Անկարայից էլեկտրատեխնիկայով բեռնված բեռնատար գնացքը Կարս-Թբիլիսի-Բաքու երթուղով հասել է ՌԴ-ի Կալուգա քաղաք։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Կալուգայում գնացքը դիմավորել են հանդիսավոր կերպով։ Ելույթ է ունեցել ՌԴ–ում Թուրքիայի դեսպանը՝ շեշտելով, որ Կարս-Թբիլիսի-Բաքու նորակառույց երթուղին ոչ միայն Թուրքիան է կապում ՌԴ–ի հետ, այլ նաեւ երկու ժողովուրդների բարեկամության մրապնդման նոր քայլ է։
Նշվում է, որ առաջին գնացքով ՌԴ է տեղափոխվել մոտ 4000 կտոր Beko ֆիրմայի էլեկտրատեխնիկա։