«Ռեալը» ամռանը կփորձի գնել կա՛մ Կիլիան Մբապպեին, կա՛մ Էրլինգ Հալանդին
Մադրիդի «Ռեալն» արդեն հիմա պլանավորում է իր ամառային տրանսֆերային նպատակները։
Ինչպես տեղեկանում ենք Goal.com-ից, իսպանական գրանդը ամռանը կփորձի գնել կա՛մ Կիլիան Մբապպեին, կա՛մ Էրլինգ Հալանդին։ Նշվում է, որ այս մրցաշրջանում հարձակվողի բացակայությունը դարձավ մադրիդյան թիմի ձախողումների գլխավոր պատճառը։
Հավելենք, որ Մբապպեի հրաժարագինը կազմում է 275 միլիոն դոլար, իսկ Հալանդինը՝ 94 միլիոն դոլար։