Ես չեմ ասել կպատժվեն, ասել եմ՝ պատասխանատվության կենթարկվեն․ նախարարը՝ դասադուլի կազմակերպիչների ու աշակերտների մասին (տեսանյութ)
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համար միևնույնն է, թե Աբովյանի թիվ 1 դպրոցի նորանշանակ տնօրենը որ պաշտոնյանի բարեկամն է։ Նա մտավախություն չունի, թե նախկին իշխանության կոռումպացված համակարգը կարող է կրկնվել և դպրոցներում դարձյալ տնօերն նշանակեն խնամի-ծանոթ-բարեկամ տաբերակով։
Նա չի ընդունում նաև այն, որ Աբովյանի թիվ 1 դպրոցում հենց այս տարբերակով է նշանակվել տնօրենը։
Նախարարը խոստովանեց, որ սկզբից ցանկացել է չեղարկել մրցույթը, սակայն հետո որոշել է՝ պատասխանատվության ենթարկել դասադուլի կազմակերպիչներին։
Լրագրողի հարցին, թե ինչու պետք է պատժվն, եթե որ սահմանադրությունը թույլ է տալիս դասադուլ կազմակերպել, նախարարը զարմացած պատասխանեց․
«Բայց ես չասացի պատժել, ասացի պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց նախարարն ու արագ հեռացավ։