Սա իրատեսական, կայունացման բյուջե է. Վահրամ Բաղդասարյան
«Ունեցել ենք բյուջեներ, որոնք մոլարության մեջ են գցել և ճնշելով՝ հարկահավաքությամբ զբաղվել: Իսկ այս բյուջեն ռեալ է և իրատեսական»,- 2016 թ-ի բյուջեյի նախագծի քննարկամ ժամանակ ՀՀԿ-ի տեսակետը հայտնեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նկատեց, որ այս սուղ բյուջեով՝ ՀՀԿ խմբակցությունն, այնուամենայնիվ, ընդունել է մի շարք առաջարկություններ:
«Պետք չէ մոռանալ, որ օբյեկտիվ պատճառներով է, որ բյուջեն այսպես սուղ է, և որը պայմանավորված է գլոբալ խնդիրներով»,-ասաց Բաղդասարյանը:
Նրա որակմամբ սա իրատեսական, կայունացման բյուջե է, որին ՀՀԿ-ն կողմ կքվեարկի: