Ֆրանսիացի գիտնականների ստեղծած սարքը թույլ կտա սմարթֆոնի օգնությամբ իրականացնել «Covid-19»-ի թեստավորում
Ֆրանսիացի գիտնականները ստեղծել են սարք, որն ունակ է սմարթֆոնի միջոցով որոշելու մարդու մարմնում կորոնավիրուսի առկայությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով BFM հեռուստաալիքին:
Սարքը մշակել են Լիլի համալսարանի աշխատակիցները: Նշվում է, որ սարքն իր արտաքին տեսքով սովորական ֆլեշ կրիչ է հիշեցնում, նրա սենսորը արձագանքում է մարմնում գտնվող վիրուսի դեպքում:
Օգտագործման համար սարքը պետք է տեղադրվի բջջային սարքի միակցիչի մեջ, այնուհետև քիթ-կոկորդից վերցված փոքր քանակությամբ լորձը պետք է տեղադրվի փորձարկման շերտի վրա: Որից հետո սարքի սենսորը կարձագանքի, եթե մրդու օրգանիզմումվիրուս կա: