Կարծում եմ, որ դեռ 5-6 տարի կխաղամ. Էդեն Ազար
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է իր կարիերայի մասին: Նա մասնավորապես նշել է.
«Ես հույս ունեմ, որ ֆուտբոլ կխաղամ շատ երկար, որքան դա հնարավոր է: Ես միշտ ձգտում եմ հաճույք ստանալ խաղադաշտից: Չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ մի քանի տարի հետո, ես ձգտում եմ կենտրոնանալ իմ առաջիկա հանդիպման և մարզման գործում: Ես նոր եմ դարձել 30 տարեկան, իմ մարմինը լավ վիճակում է: Կարծում եմ, որ դեռ 5-6 տարի կխաղամ»:
Հիշեցնենք, որ բելգիացին Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել ընդհամենը 8 անգամ: Պատճառը եղել են վնասվածքները: