Տանզանիայում անհայտ ծագման վարակից մահացել է 15 մարդ
Տանզանիայում առնվազն 15 մարդ է մահացել և ավելի քան 50-ը հոսպիտալացվել անհայտ վարակով վարակվելու պատճառով: Այս մասին հայտնում է Anadolu-ն ՝ վկայակոչելով երկրի առողջապահական համակարգի պաշտոնյաներին:
Ինչպես նշված է, հիվանդներն ունենում են սրտխառնոց և փսխում:
Բժիշկները հավելել են, որ նախնական կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդները, հիմնականում տղամարդիկ, տառապում են ստամոքսի խոցից և լյարդի հիվանդությունից:
Գործակալությունը հայտնում է նաև, որ Տանզանիայի առողջապահության նախարարը իր երկիր է հրավիրել փորձագետների խումբ: