Ջիբրիլ Սիսեն «Լիվերպուլին» խորհուրդ է տվել գնել Կիլիան Մբապպեին
Անգլիական «Լիվերպուլի» նախկին աստղ Ջիբրիլ Սիսեն իր ակումբին խորհուրդ է տվել ներդրումներ կատարել և գնել Կիլիան Մբապպեի տրանսֆերը։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Սիսեն նշել է, որ «ՊՍԺ»-ի աստղը կարող է հեշտությամբ հայտնվել անգլիական ակումբում և թիմը դարձնել աշխարհում լավագույնը։
Ընդգծենք, որ ըստ որոշ տեղեկությունների Մբապպեն չի պատրաստվում երկարաձգել իր պայմանագիրը։ Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։