«Նապոլին» կարող է հեռացնել Ջենարո Գատուզոյին
Իտալական «Նապոլին» կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Իտալացի մասնագետի ապագան հարցականի տակ է։ Նշվում է, որ առաջիկա երկու հանդիպումներում պարտության դեպքում Գատուզոն պաշտոնանկ կարվի։
Ըստ որոշ աղբյուրների իտալացուն կարող է փոխարինել Ռաֆա Բենիտեսը։