Մոսկվայի պայթյունի հետևանքով տուժողների թիվն ավելացել է
Մոսկվայի կանգառներից մեկում պայթունի հետևանքով տուժողների թիվը 3-ից հասել է 5-ի:
Մայրաքաղաքի ստացիոնալ բուժհիմնարկում սակայն 3-ն են:
Այս մասին հայտնում է Մոսկվայի տարածքային տեղեկատվական գործակալությունը, հղում անելով Առողջապահության վարչության մամուլի բաժնին:
Գործակալության աշխատակցի փոխանցմամբ՝ հենց պայթունի պահին եղել է 4 տուժող, որոնցից մեկն անմիջապես հրաժավել է հոսպիտալացվել: Իսկ պայթունից հետո բժիշկներին է դիմել ևս մեկ քաղաքացի: Նա հոսպիտալացվել է 36-րդ հիվանդանոցում հենց այն ժամանակ, երբ մյուս հիվանդանոցում հոսպիտալացված 3 քաղաքացիներից մեկը դուրս է գրվել:
Բոլոր վիրավորների վիճակը գնահատվում է բավարար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի փողոցներից մեկի կանգառում տեղի է ունեցել պայթուն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով: