Անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել
Հասարակություն

Չիտեմ՝ հիմա դատախազները ոնց են մտածում, բայց համոզված եմ, որ մի օր գիտակցելու են, թե ինչ արվեց իրենց ձեռքով․ Ալումյան

ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նկատում է՝ դատավոր Դավիթ Գրիգորյանից Քոչարյանի գործն ուղղակի խլեցին՝ նրա վրա գործ բացելով։ Դատապաշտպանի դիտարկմամաբ, այս գործն անարդար է ոչ թե դատավարության մեկնարկից ի վեր, այլ այդ գործը դատավոր Աննա Դանիբեկյանի մոտ հայտնվելու պահից, այն պահից, երբ որոշվել է, որ այդ գործը պետք է քննի դատավոր Աննա Դանիեբկյանը։

«Երբ դատավոր Աննա Դանիբեկյանն արձակուրդից վերադարձավ, Վճռաբեկ դատարանը գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ մեր բողոքը չքննած։ Այսինքն, պահեցին այնքան ժամանակ գործը, մինչև եկավ այն դատավորը, ում իրենք վստահում էին, ում նախասիրությունը, տրամադրվածությունը գիտեին, կամ ում վրա կարող էին ավելի արդյունավետ ճնշում գործադրել։ Հենց այդ դատավորը եկավ, վճռաբեկ դատարանից գործն ուղարկվեց։ Եթե մի քանի օր շուտ ուղարկվեր առաջին ատյանի դատարան գործը, այդ դատավորի մոտ չէր կարող ընկնել։ Այս պահից սկսած պարզ դարձավ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը ընտրված է այն չափանիշով, որ ինքն ունի կոնկրետ տեսակետ այս գործի վերաբերյալ, և այդ տեսակետը խիստ հակասում է մեր տեսակետին»,- համոզմունքն այսպես հիմնավորեց փաստաբանը։

Նա նշեց, որ մինչ Դանիբեկյանի մոտ գործը հասնելը, վարչապետն ու ԱԺ-ն ցույց էին տվել, որ առանց կոմպրոմիսների պայքարելու են այն դատավորների դեմ, որոնք Ռոբերտ Քոչարյանի իրավունքը վեր կդասեն։

«Դրա վառ օրինակներից մեկն է, երբ պարոն Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, եղավ մի մեծ հանրահավաք Հանրապետության հրապարակում, Փաշինյանը շատ կոպիտ ու ծայրահեղ գռեհիկ արտահայտություններ կիրառեց փաստացի այն դատավորի նկատմամբ, ով պարոն Քոչարյանին ազատ էր արձակել։ Դրանից հետո երկրորդ անգամ, երբ մեկ այլ դատավոր ազատ արձակեց պարոն Քոչարյանին, Փաշինյանը կոչ արեց արգելափակել դատարանները, մի բան, որ երևի մի քանի դար առաջ հնարավոր է՝ Աֆրիկայում տեղի ունեցած լիներ, բայց ես էլի կասկածում եմ, որ նման բան եղել է»,- հիշեցրեց Ալումյանը՝ ավելացնելով, երբ գործը հասավ Դանիբեկայնին, արդեն դատավորների ու Դանիբեկյանի համար պարզ էր, որ իշխանությունները չեն հանդուրժի որոշում կայացնել, որը հաճո չէ Փաշինյանին։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ Դանիբեկյանն ընտրվել է՝ նրա խոցելիությունը հաշվի առնելով։

«Ես չգիտեմ՝ հիմա դատախազները ոնց են մտածում, բայց համոզված եմ, որ մի օր հաստատապես գիտակցելու են, թե ինչ արվեց իրենց ձեռքով։ Ես գիտեմ, որ դատախազությունում ավելի ու ավելի քիչ մարդ է մնում, ովքեր պատրաստ են այդ նպատակին ծառայել, գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում գտնել այնպիսի դատախազներ, որոնք կգան դատարան ու կստանձնեն այդ դերը։ Ես սա հաստատ գիտեմ, դատախազության ներսից գիտեմ»,- ասաց Ալումյանը։