Ես տեսնում եմ, որ նա երջանիկ է․ Ժերար Պիկեն խոսել է Լիոնե Մեսսիի մասին
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։ Նա մասնավորապես նշել է․
«Դեպքերը, որոնք կատարվեցին ամռանը, ավարտվեցին շատ լավ,քանի որ Լեոն մնաց «Բարսայում»։ Հենց հիմա ես տեսնում եմ, որ նա շատ երջանիկ է։ Եթե նա թիմում է,դա ապահովում է հաջողություն»։
Ընդգծենք, որ վերջին շրջանում եվրոպական սպորտային մամուլը շատ է գրում, որ Մեսսին ամռանը կլքի կատոլնական ակումբը։