«Միլանը» ցանկանում է գնել Անդրեա Բելոտտիին
Իտալական «Միլանը» երկար ժամանակ է, ինչ հետևում է «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտիին։ 2017 թվականին միլանյան ակումբը ցանկանում էր գնել ֆուտբոլիստին, սակայն այդ տարի Բելոտտիի համար թուրինյան թիմը մեծ գումարներ էր պահանջում։
2022 թվականի ամռանն ավարտվում է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը։
Ընդգծենք, որ միլանյան թիմի ղեկավարները Բելոտտիին դիտարկում են որպես Զլատան Իբրահիմովիչին փոխարինող։