Հասարակության մեջ հերթական անգամ անվստահություն առաջացավ
Ափսոսում եմ, որ հասարակության մեջ հերթական անգամ անվստահություն առաջացավ: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Հիշեցնենք, որ նա, ի տարբերություն մյուս ԲՀԿ-ականների, դեմ էր սահմանադրական փոփոխություններին:
Նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները կարձագանքեն սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում հրապարակված խախտումներին:
«ԿԸՀ-ն պարտավոր է պաշտոնական պատասխան տալ բոլոր դիմումներին, բողոքներին, տեսանյութերին, որոնք տեղադրված են ինտերնետում և միայն դրանից հետո կարող ենք գնահատել՝ կայացած է, թե ոչ, որովհետև դա մեր վաղվա կյանքն է լինելու»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ չի կարելի Սահմանադրությունը ստվերով ընդունել: