Ի՞նչ է նշանակում 25-30000 զինվոր կընկներ շրջափակման մեջ․ նա պատկերացնու՞մ է՝ դա ինչ թիվ է․ ո՞նց կարող էր նման բան պատահել․ Իգոր Ստրելկով (ФСБ)
Գնդապետ, ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը (ФСБ), իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իբր պատերազմը կանգնեցնելով ու կապիտուլիացիայի պայմանագիր ստորագրելով՝ ինքը փրկել է 25-30 հազար կյանք։
«Նիկոլ Փաշինյանը տարբեր տեղեր նշում էր, որ պայմանագիրը փրկեց 25000-ից 30000 զինվորի կյանք, քանի որ նրանք ընկնելու էին շրջափակման մեջ։ Ի՞նչ է նշանակում 30000 զինվորներ կընկներ շրջափակման մեջ։ Նա պատկերացնու՞մ է, թե դա ինչ թիվ է։ Ո՞նց կարող էր նման բան պատահել։
Դա անհնար էր։
Եթե ռեալ նայենք իրերի վիճակին, ապա Հայաստանը թեկուզ պարտվում էր, բայց կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրելու որևէ հիմք կամ նախադրյալ չուներ։ Ոչ մի իմաստ չկար տալու Ադրբեջանին տարածքներ, որը հայկական զինուժը պաշտպանել էր։ Չէր կարելի նաև ստորագրել մի բան, որով Ադրբեջանին միջանցք էր տրամադրվում Հայաստանի տարածքով»։