Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

ՍԴ-ն ստիպված է 25-ամյա հոբելյանը նշել հինգ ոչ լեգիտիմ դատավորներով և ՍԴ անօրինական նախագահով. Ղազարյան

Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2021 թվականի փետրվարի 6-ին լրանում է ՀՀ սահմանադրական դատարանի հիմնադրման 25-ամյակը։

«Հանրային իշխանության համակարգի այդ կարևորագույն ինստիտուտներից մեկը կոչված է մեր երկրում իրականացնել սահմանադրական արդարադատություն՝ Բարձր դատարանի իր առաքելությամբ ապահովելով Սահմանադրության անշեղ իրագործումը, մարդու և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեության սահմանադրականության ապահովումը։ Իր 25-ամյա գործունեության 24 տարիները միտված են եղել հենց այդ գաղափարի իրագործմանը, նաև ինստիտուցիոնալ զարգացմանը։ Այդ գործունեության արդյունքում էր, որ Սահմանադրական դատարանը վայելում էր մեծ հարգանք և հեղինակություն ոչ միայն մեր հասարակության մեջ, այլև միջազգային ասպարեզում»։

Ըստ Ղազարյանի՝ վերջին մեկ տարին ոչ միայն մեր երկրի, այլև Սահմանադրական դատարանի համար եղավ կործանարար մի աղետալի շրջան։

«Հանցավոր խուժանի կոլեկտիվ ջանքերով, ապօրինի եղանակով, Սահմանադրական դատարան ներխուժեց փողոցային մի ձրիակեր արարած, որի խնդիրը, Արցախը թշնամուն հանձնելուց առաջ, Սահմանադրական դատարանը ներսից քանդելն ու դավաճանական համաձայնագրի համար հող նախապատրաստելն էր։ Ցավոք նա գտավ նաև իր թիմակիցներին Սահմանադրական դատարանի ներսում։

Դրա հետևանքն այն է, որ Սահմանադրական դատարանը ստիպված է իր 25-ամյա հոբելյանը նշել հինգ ոչ լեգիտիմ դատավորներով և ՍԴ անօրինական նախագահով։ Բարձր դատարանը, որը կոչված է ապահովելու սահմանադրական արդարադատությունը, վերածվել է հակասահմանադրական մի անհասկանալի միավորի, խորը ճգնաժամային վիճակում, անբնական կարգավիճակում և ապօրինի որոշումներով։

Ցավոք, այս կործանարար աղետն անտարբեր թողեց այդ դատարանի հիմնադրման ակունքներում կանգնած շատ մարդկանց, ՍԴ ներկա ու նախկին մի շարք դատավորների, որոնք, առնվազն իրենց լռությամբ, հանդուրժողականության միջավայր ձևավորեցին այն հակասահմանադրական, հակաօրինական և հանցավոր արշավին, որը կարճ ժամանակահատվածում ավերակի վերածեց այն ամենը ինչը ստեղծվել էր տարիների ընթացքում։

Այս ամենի մեջ միակ հուսադրողը մնում են այն հատուկենտ նվիրյալները, որոնք անձնուրաց կերպով փորձում են փրկել ոչ միայն Սահմանադրական դատարանի, այլև հայկական իրավունքի դեմքն ու պատիվը։

Մենք ամեն օր դեռ չմարող հույսեր ենք փայփայում, որ չարագործ դավաճանների պատճառով դժոխքի ու մղձավանջի վերածված մեր երկիրը, նորից կհառնի, նոր ուժ և կենդանություն կստանա։ Մեր հույսերի մի մասն է նաև, որ գոնե հաջորդ տարի այս օրը, Սահմանադրական դատարանի հիմնադրման տարեդարձը մենք նշենք այդ կառույցը կազմաքանդած բոլոր սրիկաներին՝ առաջին ատյանի դատարանի դահլիճում իրենց դատավճիռը լսած»,- գրել է Ղազարյանը։