«Արջի ծառայություններ» են մատուցվել ոչ միայն մեզ, այլև՝ ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին, ընդդիմությանը.Գ.Սահակյան
«Չէի՞ք զարմանա, որ ընդդիմությունը շնորհավորեր… Բնական է, պիտի ասեն, որ կեղծվել է»:
Անդրադառնալով սահմանադրության հանրաքվեն կեղծելու վերաբերյալ հարցին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե փաստորեն դուք չեք կեղծել, այլ՝ ձեզ «արջի ծառայություներ» մատուցողները, ԱԺ նախագահը ասաց, թե «արջի ծառայություններ» են մատուցվել ոչ միայն իրենց, այլև՝ ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին, ընդդիմությանը:
«Արջի ծառայություններ» մատուցողները ՀՀԿ-ի հրահանգո՞վ են աշխատել, թե՞ երկնքից են իջել հարցին ԱԺ նախագահը պատասխանեց. «Չասացի արջի ծառայություն: Արջերն էլ երկնքից չեն իջնում: Երևի ՀԱԿ-ի հրահանգով է արվել, որ այսօր կարողանան որոշակիորեն ինչ-որ ձևով ընդդիմադիր կեցվածք ապահովեն: Ընտրությունների խնդիրներ չունեն, բողոքեն՝ իրենց շանսերը կընկնի»:
Իսկ, թե հնարավո՞ր է, որ արդյունքները վերանայվեն ու հանրաքվեն չեղյալ համարվի, Սահակյանը պատասխանեց. «Ոչ, նայած ինչքանով դրանք ազդեցություն կունենան արդյունքների վրա»: