Անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել
Հասարակություն

Այստեղ ամեն ինչ անում են, որ հաղթի կյանքը. Արթմեդ ԲՎԿ

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքը իրականացնում է լայնածավալ գործունեություն որովայնի խոռոչի օրգանների, կրծքագեղձի և կերակրափողի ուռուցքային և ոչ ուռուցքային հիվանդությունների պլանային և ուրգենտ վիրահատական բուժման ասպարեզում: Ամենից շատ ու մեծ հաճախականությամբ այստեղ կատարվում են ստամոքսի քաղցկեղի, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրահատություններ: Սրանք բավական բարդ ու ծավալուն միջամտություններ են, որոնք պահանջում են վիրաբուժական բարձր կատարողական տեխնիկա և հմտություններ: Ու շատ հաճախ նման ծանր հիվանդները ուղղորդվում են հենց «Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար օնկովիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի մոտ:

«Արթմեդ» ԲՎԿ որովայնային և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքն այն բացառիկ կենտրոններից է, որտեղ դիմում են քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն ունեցող հիվանդները: Դրանք որովայնի խոռոչի օրգանների (ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, հաստ և ուղիղ աղիներ,լյարդ) և կերակրափողի ուռուցքներն են, որոնք օրգանիզմում դարանակալում են երկար, զարգանում են դանդաղ, առանց ախտանիշների ու բացահայտվում բավական ուշ, երբ արդեն լինում են խոր քաղցկեղային օջախներ ու տարբեր օրգաններում մետաստազներ: Քաղցկեղի այդ տեսակները պահանջում են ծավալուն, երբեմն կոմբինացված վիրահատություններ, որոնք այս բաժանմունքում՝ հանձինս օնկովիրաբույժ Արթուր Մուշեղի Սահակյանի կատարվում են բարձր պրոֆեսիոնալ մակարդակում ու տալիս բավական դրական արդյունքներ:

Բժիշկ Սահակյանի կարիերայի սկզբում ՝ 1980-1990-ական թվականներին, պլանային օնկոլոգիան շատ ցածր մակարդակում էր, դա վերաբերում էր հատկապես քաղցկեղի ծանր տեսակների բուժմանը: Արթուր Մուշեղի Սահակյանը առաջին վիրաբույժներից էր Հայաստանում, որ սկսեց զբաղվել կերակրափողի և ստամոքսի կարդիոէզոֆագեալ քաղցկեղների վիրահատական բուժմամբ ու սկսեց վիրահատական միջամտությամբ բուժել նաև ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Նա նաև խոշոր ներդրում ունի ավշային անոթների լայնածավալ հատման, քաղցկեղի համակցված մասնահատումների, քաղցկեղի կրկնությունների ծավալուն վիրահատական միջամտությունների և վերակառուցողական եղանակների ներդրման մեջ:

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում տարեկան մոտ 300 վիրահատություն է կատարվում:

Այստեղ անում են ամեն ինչ քաղցկեղի ցանկացած փուլում իրենց դիմած հիվանդին մաքսիմալ արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար: Եթե պացիենտը դիմել է վաղ փուլերում, կատարվում է ռադիկալ բուժական միջամտություն, երբ հնարավոր է հեռացնել ուռուցքն ու ստանալ լավ արդյունք, իսկ ավելի ուշ փուլերում, երբ կա արդեն քաղցկեղի լայն տարածվածություն, բաժանմունքում իրականացնում են պալիատիվ (ամոքիչ) միջամտություններ և կատարում քիմիոթերապիա: Բժիշկ Սահակյանը մանրամասնորեն պլանավորում է յուրաքանչյուր վիրահատությունը, կանխատեսում հավանական բարդություններն ու նախօրոք որոշում դրանց լուծման ամենաարդյունավետ տարբերակները: Դա արվում է, որ վիրասրահում բարդության առնչվելիս արագ արձագանքելու և ժամանակ չվատնելու համար: Միայն վիրահատությանը մանրակրկիտ պատրաստված վիրաբույժն է կարողանում հնարավորինս կրճատել վիրահատության տևողությունը և բուժման ավելի լավ արդյունքներ ունենալ, համոզված է բժիշկը: Նա պետք է պատրաստ լինի ցանկացած անսպասելի իրավիճակի, ու կարողանա լուծում գտնել յուրաքանչյուրի համար. «Ինչպես ջազն է անհնար առանց իմպրովիզների,այնպես էլ վիրաբուժությունում անհնար է միշտ վիրահատել նույն կերպ առանց իմպրովիզների: \

Յուրաքանչյուր օրգանիզմ տարբեր է, և յուրաքանչյուր օրգանիզմում քաղցկեղը զարգանում է այլ կերպ: Եվ ինչպես ջազմենը իր յուրաքանչյուր ելույթի ժամանակ, վիրաբույժն էլ վիրահատելու ժամանակ ստիպված է լինում իմպրովիզներ կատարել, նորամուծություններ անել հօգուտ պացիենտի»:

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում յուրաքանչյուր պացիենտի համար հրավիրվում է թումոր բորդ՝ մասնագիտական խումբ, որը որոշում է բուժման ամենարդյունավետ ընթացքը տվյալ հիվանդի համար: Թումոր բորդում ընդգրկվում են օնկովիրաբույժը, քիմիոթերապևտը, ճառագայթաբանը, մորֆոլոգը և հյուսվածքաբանը (հիստոլոգ), որոնք ելնելով հետազոտությունների տվյալներից, հիվանդի առողջական վիճակից, քաղցկեղի փուլից՝ պլանավորում են բուժումը:

Քաղցկեղի բուժումը Հայաստանի Հանրապետությունում անվճար է, և հիվանդը կարող է բուժվել իր նախընտրած բժշկական կենտրոնում: Բայց անկախ դրանից, մարդիկ պետք է հետևողական լինեն իրենց առողջության պահպանման հարցում ու չկանգնեն բարդ վիրահատության անհրաժեշտության առաջ: Արտասահմանում գործում են քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրեր: Հայաստանում նման ծրագրեր չեն գործում, բայց պոլիկլինիկաներում պարբերաբար անվճար հետազոտություններ կարող են անցնել բոլորը:

Հատկապես 50 տարեկանից հետո պարբերաբար հետազոտվելը պետք է դառնա յուրաքանչյուրի համար պարտադիր սկզբունք, որովհետև հենց այդ տարիքից է մեծանում քաղցկեղների առաջացման հավանականությունը: Վաղ հայտնագործված քաղցկեղը ենթադրում է ավելի թեթև վիրահատական միջամտություն ու ավելի երկար ապրելիություն: Սեփական առողջության հանդեպ պատասխանատվության զգացումը քաղցկեղի արդյունավետ բուժման լավագույն նախապայմանն է: Ինքը բժիշկ Սահակյանն էլ ամեն տարի հետազոտվում է, ու խորհուրդ տալիս բոլորին՝ հետազոտվել ու վարել առողջ ապրելակերպ: