Լարված իրավիճակ՝ Աբովյանի թիվ 1 դպրոցում․ ոստիկանները 2 կողմից պատ են կազմել՝ նոր տնօրենի և աշակերտների միջև (տեսանյութ)
Աբովյանի թիվ 1 դպրոցի ուսուցիչ Հայկ Փայտյանը տեսանյութ է հրապարակել՝ արձանագրելով դպրոցում տիրող լարված իրավիճակը։ Նոր տնօրենը ոստիկանություն է բերել դպրոց, ովքեր թույլ չեն տալիս նրա հրաժարականը պահանջող աշակերտներին մոտենալ տնօրենի աշխատասենյակին։
Իրավիճակը տեսագրող ուսուցիչը վստահեցնում է, որ որևէ մեկը այդ երեխաներին ոչինչ չի պարտադրել և նկատում, որ եթե որևէ մեկը պատկերացնում է, որ 16-17 տարեկաններին կարելի է ինչ-որ բան պարտադրել, ապա նման բան մտածողը ելնում է իր փորձից և սովոր է ստիպել ու պարտադրել երեխաներին կատարել իր ուզածը։
Աշակերտներն ու ուսուցիչները պարզապես նկատում են, որ ուզում են արդարություն լինի։
Հիշեցնենք, որ վերոնշյալ դպրոցի կոլեկտիվը, աշակերտներն ու ծնոնղերն օրեր առաջ եղել են ԿԳՄՍ շենքի դիմաց և բողոքի ակցիա են իրականացրել։
Գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու մյուս թեկնածուն, որն Աբովյանի 10-րդ դպրոցում հայոց լեզվի ուսուցչուհի է եղել, հավասար ձայներ են հավաքել՝ 4/4։
Նկատենք, որ նրա թեկնածության մասին իմացել են վերջին 30 րոպեի ընթացքում՝ ընտրություից առաջ։