Ինտեր տեղափոխվելով՝ նա դարձավ երդվյալ թշնամի․ Ջորջիո Կյելինին խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին
«Յուվենտուսի» պաշտպան Ջիորորջիո Կյելինին խոսել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ դիմակայության մասին:
«Ինձ մրցակցություն է պետք` առավելագույնս տալու համար:Ես շատ եմ հարգում Զլատանին, մենք հարգում ենք միմյանց: «Յուվեում» իմ առաջին մրցաշրջանում մենք խաղընկերներ էինք: Ես երբեք չէի վախենում դեմ առ դեմ հանդիպել նրան։ Նա դարձավ երդվյալ թշնամի, երբ տեղափոխվեց «Ինտեր», իսկ հետո ՝ պարզ մրցակից, երբ նա Միլանում կամ Շվեդիայի հավաքականում էր»,-Կյելինիի խոսքերը մեջբերել է So Foot-ը։